Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն:
Ինչպես հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, Փաշինյանը հանդիպում կունենա Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը:
Հիշեցնենք, որ Իրանի Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ընտրվել է երկրի նախագահ: Նա զգալիորեն ավելի շատ ձայն է հավաքել, քան նրա երեք մրցակիցները։ Ռաիսիի օգտին քվեարկել է 17,9 մլն մարդ, դա ընտրողների գրեթե 62 տոկոսն է:
60-ամյա ծայրահեղ պահպանողական Ռաիսին 2019 թվականից զբաղեցնում էր Իրանի դատական իշխանության ղեկավարի պաշտոնը, մինչ այդ եղել է գլխավոր դատախազ: Նա ունի շիա հոգևորականության բարձրագույն կոչում։ 2017 թվին Ռաիսին արդեն փորձել էր դառնալ նախագահ, սակայն պարտվել էր Հասան Ռոհանիին։