Արմինֆո. "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության թեկնածու, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանն ընտրվել է խորհրդարանի փոխնախագահ: Արշակյանը դարձավ իշխանական կուսակցության երկրորդ փոխխոսնակը. նախօրեին ՔՊ-ից ԱԺ փոխնախագահ էր ընտրվել Ռուբեն Ռուբինյանը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի մարտի 18-ին նախարար Արշակյանը մայրաքաղաքի սրճարաններից մեկում հարձակվել էր լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա, ով հարցրել էր, թե ինչու է նա աշխատանքային ժամին սրճարանում։ Միջադեպից հետո Հակոբ Արշակյանը հայտարարել էր, որ պատրաստ է պատասխանատվություն կրել և ներողություն էր խնդրել լրագրողից: Բացի այդ, փետրվարի վերջին ԶԼՄ-ներում եւ սոցցանցերում հայտնվել էին հայկական տաղավարի լուսանկարներ, որտեղ պաշտպանական արտադրանքի փոխարեն կարելի էր տեսնել ընդամենը մի քանի բուկլետներ: Միջոցառման համար պատասխանատու էր Արշակյանի գերատեսչությունը։ Պարզվել էր, որ լոգիստիկ խնդիրների պատճառով հայկական ռազմարդյունաբերական համալիրը չէր կարողացելցուցանմուշննները ժամանակին հասցնել ԱՄԷ։ Նշանակվել էր ծառայողական քննություն, որի արդյունքում նախարարության մի քանի աշխատակիցներ նկատողություն էին ստացել։ Մարտի 31-ին Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում հաղորդել էր հրաժարականի մասին: