Արմինֆո. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 3-ին հրամանագրեր է ստորագրել առողջապահության, արտակարգ իրավիճակների, էկոնոմիկայի, ֆինանսների, արդարադատության, ինչպես նաեւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարների եւ փոխվարչապետի նշանակելու մասին: Այդ մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Անահիտ Ավանեսյանը կգլխավորի Առողջապահության նախարարությունը, Անդրանիկ Փիլոյանը՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Վահան Քերոբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար, Վահրամ ԴումանյանըԿԳՄՍ նախարար: Արդարադատության նախարարությունը գլխավորել է ՀՀ նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը:
Էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը, ով այդ պաշտոնը լքել է 2020 թվականի նոյեմբերին, նշանակվել է ֆինանսների նախարար: Փոխվարչապետ է նշանակվել Մհեր Գրիգորյանը: