Arminfo.info


 Երկուշաբթի, 2 Օգոստոսի 2021 11:33
Նաիրա Բադալյան

 Հայաստանը, առանձնահատուկ հարաբերություններ ունենալով Ռուսաստանի հետ, միևնույն ժամանակ, կարող է շատ խորը և ջերմ հարաբերություններ ունենալ և՛ Արևմուտքի, և՛ Արևելքի, և՛ Հարավի, և՛ Հյուսիսի հետ... Արմեն Սարգսյան

 Հայաստանը, առանձնահատուկ հարաբերություններ ունենալով Ռուսաստանի հետ, միևնույն ժամանակ, կարող է շատ խորը և ջերմ հարաբերություններ ունենալ և՛ Արևմուտքի, և՛ Արևելքի, և՛ Հարավի, և՛ Հյուսիսի հետ... Արմեն Սարգսյան

Արմինֆո. Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը, պետության պաշտպանության արդյունավետ  կազմակերպումը, Արցախի կարգավիճակի լուծումը և Ադրբեջանում գտնվող մեր գերիների վերադարձը պետք է դառնան մեր արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները: Այդ մասին հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում իր ելույթում:

 

Ինչպես հաղորդել է ՀՀ նախագահի աշխատակազմը, շնորհավորելով ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի առիթով, Արմեն Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «Շնորհավորում եմ խորհրդարան անցած քաղաքական ուժերին և բոլոր պատգամավորներին, մաղթում հաջողություն և արդյունավետ աշխատանք: Միաժամանակ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր քաղաքացիներին՝ իրենց դիրքորոշումները այս կամ այն կերպ արտահայտելու, դրանով իսկ պետական, քաղաքական ու հասարակական կյանքին մասնակցելու համար: Շնորհակալություն եմ հայտնում նաև նախորդ գումարման խորհրդարանի պատգամավորներին՝ օրենսդիր մարմնում իրենց գործունեության համար:


Հարգելի գործընկերներ, Հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքներով Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերին, այսինքն՝ ձեզ, հնարավորություն է ընձեռվել նախ՝ մշակել և ապա՝ իրականացնել ապագային միտված, իրական ռազմավարական ծրագրեր: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ակնկալում են, որ կգտնվեն առկա խնդիրների լուծումները, և կդրսևորվի կամք՝ Հայաստանը ուղղորդելու դեպի զարգացում, դեպի ապագա: Այդ ապագան պետք է կերտվի ուժեղ, հավասարակշռված և առաջադեմ պետության տեսլականի շուրջ: Ապագան առանձին վերցրած մեզնից որևէ մեկի կամ առանձին կուսակցության շահերը չեն: Ապագան մենք ենք որպես մեկ ամբողջություն`  միավորված ընդհանուր պատմական հիշողությամբ, ինչպես նաև մեր երեխաների, նաև նախնիների հանդեպ ունեցած պարտքով, որոնք դարեր շարունակ պայքարել են սեփական անկախ պետություն ունենալու համար:

 

Մենք պարտավոր ենք խորապես գիտակցել և արժևորել միջազգայնորեն ճանաչված մեր պետականության առկայության փաստը: Պետք է ամեն ինչ անել՝ պաշտպանելու և պահպանելո՛ւ համար մեր պետականությունը, պահպանելո՛ւ որպես հիմնական համազգային գաղափարախոսություն,

որպես կարևորագույն համահայկական արժեք:

 

Հարգելի՛ բարեկամներ, Արդյունավետ կառավարման էությունը ամենից առաջ ազնիվ և պատասխանատու լինելն է: Անշուշտ, պետք է լինել պրոֆեսիոնալ, աշխատասեր, կարգապահ և կազմակերպված, ունենալ տեսլական և ծրագիր: Սակայն, կրկնեմ, նախ և առաջ պետք է լինել ազնիվ և պատասխանատու:

Ցանկալին որպես իրականություն ներկայացնելու փորձերը, դեմագոգիան և պոպուլիզմը ճանապարհ են դեպի փակուղի: Պետք է ազնիվ, բաց և ուղիղ խոսենք առկա խնդիրների մասին, սթափ և սառնասրտորեն գնահատենք մեր իրական հնարավորությունները, խիզախություն ունենանք ընդունել մեր թերություններն ու սխալները և պատասխան տանք դրանց համար: Յուրաքանչյո՛ւրս պետք է մեզ պատասխանատու զգանք մեր երկրի, մեր պետականության ապագայի համար: Եվ միայն ազնիվ ու արդար կառավարումը կարող է փոխել իրավիճակը՝ հաղթահարել հիասթափությունը, լավատեսություն սերմանել, վերականգնել և ամրապնդել կապը քաղաքացու և պետության միջև:

 

Եկել է ժամանակը՝ ունենալ պետություն, որը ամենայն պատասխանատվությամբ է կատարում իր հիմնական գործառույթները: Այդ թվում՝

Սահմանների և բնակչության անվտանգության ապահովումը,

Ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը,

Արցախի հիմնահարցի արդար լուծումը,

Տնտեսության, գիտության և մշակույթի զարգացումը,

Արժանապատիվ կենսամակարդակի ապահովումը,

Մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորված պաշտպանությունը,

Քաղաքացիական համերաշխության ապահովումը,

Մարդկային ներուժի իրացման պայմանների ստեղծումը....

Մեր ժողովուրդը և մեր երկիրը արժանի են դրան:

 
Հարգելի՛ պատգամավորներ, Այսօր առաջնահերթություն է խորը և բազմաշերտ ճգնաժամից դուրս գալու ելքեր գտնելը: Ակնհայտորեն, այդ համատեքստում առաջնային խնդիր է պառակտումը բացառելը:

Մենք չենք կարող որևէ մեկին թույլ տալ՝ մեր ժողովրդին բաժանել ու տարբերակել ըստ աշխարհագրական, քաղաքական կամ որևէ այլ չափորոշիչի: Բոլորս պետք է ունենանք մեկ գլխավոր նպատակ՝ պահպանել և զարգացնել մեր պետականությունը: Պառակտումն ու ներքին թշնամանքը մեզ միայն հեռացնում են այդ նպատակից, թուլացնում պետականության հիմքերը: Եվ այդ դեպքում՝ մեր թշնամիներին և հակառակորդներին մնում է միայն նստել ու հետևել, թե ինչպես ենք մենք, ամեն օր թուլացնում ինքներս մեզ, անուղղելի վնաս հասցնում մեր պետական իմունիտետին: Այսօր մենք գտնվում ենք պատմական կարևորագույն փուլում: Եվ պետք է մի պարզ հարց տանք ինքներս մեզ.  ի՞նչն է ավելի կարևոր` հանուն պատրանքային շահերի տեղային չակերտավոր «պատերազմնե՞րը», թե՞ Հայրենիքի հանդեպ սերը, որը մեզնից պահանջում է զոհաբերել անձնականը հանուն ընդհանուրի: Մեր անվտանգության գրավականը մեր միասնությունն է:


Սիրելի՛ հայրենակիցներ, Աշխարհը սրընթաց փոփոխվում է:  Քաղաքական, տնտեսական, սոցիալական և տեխնոլոգիական զարգացման արդյունավետ մոդելի կառուցման համար մենք պետք է ուշադիր հետևենք և մաս կազմենք համաշխարհային նոր միտումներին և լինենք մրցունակ: Ակնհայտ է, որ սահմանափակ աշխարհաքաղաքական և բնական ռեսուրսներով, փոքր պետությունների գոյատևումը և զարգացումը առավելապես կախված են պետության որակից, պետական կառավարման որակից և մարդկային ներուժի հետ որակյալ համակարգված աշխատանքից: Մենք բացառություն չենք: Ակնհայտ է նաև, որ մեր դեպքում, հենց մարդկային ռեսուրսը պետք է լինի ազգային և պետական շինարարության հիմքում: Մեր ունեցած այդ ռեսուրսը գտնվում է հենց Հայաստանում, և իհարկե՝ Հայաստանի սահմաններից դուրս: Սովորել ենք հպարտանալ աշխարհասփյուռ ականավոր հայերի ձեռքբերումներով: Պատմում ենք նրանց մասին, գրքեր գրում: Պարադոքսալ վիճակ է, երբ հայկական հսկայական ներուժից օգտվում է ամբողջ աշխարհը, բացի Հայաստանից: Սփյուռքը Հայաստանի համար դրամապանակ չէ, այլ՝ նրա ազգային, պետական ինքնության կարևորագույն մասնիկը: Մեր հայրենակիցները իրավունք ունեն ազդել իրենց հայրենիքի ճակատագրի վրա:

Հայաստանն ու Սփյուռքը միևնույն մեդալի երկու տարբեր կողմերն են, և այդ փաստը այլևս չի կարելի անտեսել: Եկել է ժամանակը՝ դրսևորելու քաղաքական կամք և ամրագրելու իրավական անհրաժեշտ մեխանիզմներ: Մեխանիզմներ, որոնք մեր հայրենակիցներին հնարավորություն կտան Հայրենիքին, Արցախին օգտակար լինել պետականաշինության իրենց հմտություններով, կարողություններով, պրոֆեսիոնալիզմով, գիտելիքով, փորձով: Միևնույն ժամանակ, մենք և մեր բոլոր հայրենակիցները պետք է Հայաստանը ընկալենք որպես մեր հենման կետը:


Հարգելի՛ պատգամավորներ, Պետության որակը առաջին հերթին արդյունավետ գործող պետական համակարգն է՝ կայացած, միմյանց լրացնող և հավասարակշռող ինստիտուտներով, զսպումների ու հակակշիռների գործուն մեխանիզմներով: Մեր երկրի ճգնաժամային իրավիճակը հերթական անգամ ապացուցում է, որ մեկ մարդը, մեկ կուսակցությունը, մեկ խումբը, մեկ ինստիտուտը օբյեկտիվորեն չեն կարող կարգավորել լրջագույն և բազմաշերտ խնդիրների ամբողջությունը: Իշխանությունների տարանջատման սկզբունքը ոչ թե լիազորությունների փոխանցման, այլ՝ պատասխանատվության բաժանման մասին է:  Ուժերի հավասարակշռությունը ոչ թե նշանակում է իշխանության բաժանում հավասար չափաքանակներով, այլ՝ կոլեկտիվ պատասխանատվություն ինչպես ձեռքբերումների և հաղթանակների, այնպես էլ բացթողումների և թերությունների համար: Որպես հնագույն քաղաքակրթության կրողներ՝ մենք իրավունք չունենք մակերեսային վերաբերմունք դրսևորել պետական կառավարման հիմնարար սկզբունքների հանդեպ:

 

Գլխավոր ներքին առաջնահերթությունը ամուր պետական իմունիտետի ձևավորումն է: Ուզում եմ կրկնել՝ ամուր պետական իմունիտետի ձևովորումը, որը հնարավորություն կտա պետությանը պայքարել ցանկացած ոտնձգության կամ խախտման դեմ: Մեր տեսլականը պետք է կառուցվի բարձր տեխնոլոգիաների համատեքստում՝ օգտագործելով մեր հարստությունը՝ մարդկային կապիտալը: Ահա՛ դրա հիմքերը.

որպես զարգացման տնտեսական մոդելի և նոր սերնդի ռազմարդյունաբերական համալիրի հիմք՝ շեշտը դնել արհեստական բանականության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիաների վրա:

 

ժամանակակից գյուղատնտեսություն և սննդի անվտանգության վրա, որակապես մրցունակ գիտակրթական համակարգի վրա, որակյալ առողջապահական համակարգի վրա, անցում մարդակենտրոն սոցիալական-ժողովրդավարական կենսակերպի՝ միտված յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական վիճակը բարելավելուն ու արժանապատիվ կյանք ապահովելուն, և, իհարկե, սահմանադրական փոփոխություններ:

 

Մենք պետք է հասկանանք, որ մեզ համար սկսվում է պատմության նոր էջ՝ իր մարտահրավերներով և չսխալվելու հրամայականով: Իհարկե, ամուր և կայուն համակարգի ձևավորման համար անհրաժեշտ են մասնագիտացված հատուկ դպրոցներ, որոնք պետք է բարձրակարգ պրոֆեսիոնալներ պատրաստեն ռազմավարական նշանակության ոլորտների համար: Կարևոր և անհրաժեշտ է՝ ձևավորել սոցիալական հավասարության վրա հիմնված համակարգ: Համակա՛րգ, որտեղ համապատասխան պայմաններ կստեղծվեն պետական և ազգային շահով առաջնորդվող շնորհալի, երիտասարդ անհատների կայացման և առաջխաղացման համար: Խոսքը կարևորագույն մի շերտի` պետական մտածողությամբ գործիչ պատրաստելու մասին է, որը քաղաքականացված չէ, այլ՝ ծառայում է բացառապես պետության շահերին:

Հիմնական սկզբունքները նույնպես պարզ են. նվիրվածությունը պետությանը, գաղափարին,

կոմպետենտությունը/ իրազեկվածությունը, կայացած լինելը, համակարգված մտածողությունը և նպատակամղվածությունը:

 

Առանց ամուր իմունիտետի մենք կարող ենք դառնալ հեշտ թիրախ և իջնել «ձախողած պետության» մակարդակի` դրանից բխող բոլոր հետևանքներով: Իսկ պատասխանատու և արհեստավարժ մոտեցման պարագայում մենք կարող ենք հասնել լուրջ հաջողությունների: Ուստի անհրաժեշտ է մոբիլիզացնել բոլոր ռեսուրսները և դրսևորել նուրբ, բայց, միևնույն ժամանակ, վճռական վարքագիծ:

 

Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը, պետության պաշտպանության արդյունավետ

կազմակերպումը, Արցախի կարգավիճակի լուծումը և Ադրբեջանում գտնվող մեր գերիների վերադարձը պետք է դառնան մեր արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները:

Մեր դաշնակիցներն ու գործընկերները ի դեմս Հայաստանի պետք է տեսնեն հասուն, կանխատեսելի, վստահելի, ուժեղ երկիր: Երկիր, որը, առանձնահատուկ հարաբերություններ ունենալով Ռուսաստանի հետ, միևնույն ժամանակ, կարող է շատ խորը և ջերմ հարաբերություններ ունենալ և՛ Արևմուտքի, և՛ Արևելքի, և՛ Հարավի, և՛ Հյուսիսի հետ...

 

Մեզ համար չափազանց դժվար է լինելու գտնել մեր տեղը միջազգային հարաբերությունների համակարգում, եթե չհստակեցնենք մեր սեփական նպատակները և շարժման հետագծերը:

 

Երկարաժամկետ հեռանկարում մենք ունենք միայն մեկ տարբերակ՝ դառնալ տարածաշրջանային մրցունակ երկիր՝ օգտագործելով մեր հսկայական համաշխարհային ներուժը:

 

Աշխարհը գտնվում է հետմիաբևեռ համակարգի ձևավորման ճանապարհին, որտեղ, բացի ավանդական խաղացողներից` ի դեմս մեծ տերությունների, էական դեր են ունենալու նաև փոքր, բայց սփռվածություն ունեցող ազգերը և պետությունները:

 

Մեզ տրված է հերթական պատմական հնարավորությունը, և այն չի կարելի բաց թողնել:

Մենք պետք է հրաժարվենք իմիտացիոն գործունեությունից և անցնենք բովանդակալից գործունեության:

Այլապես լավագույն դեպքում հնարավոր է՝ հայտնվենք պատմության լուսանցքում: Իսկ բովանդակալից գործունեության դեպքում լինելու ենք այն, ինչի մասին խոսում էի՝ տարածաշրջանային մրցունակ, ուժեղ երկիր:

 

Հանրապետության նախագահի աշխատակազմը պատրաստ է իր սահմանափակ սահմանադրական հնարավորությունների շրջանակում գործնական, կոնկրետ ներդրում ունենալ բովանդակալից պետության կառուցման մեջ, պետությո՛ւն, որը իր վրա կվերցնի ազգը դեպի ապագա առաջնորդելու պատասխանատվությունը:


Հարգելի՛ գործընկերներ, Ձեզ մեծ պատիվ և արտոնություն է ընձեռված: Հիշե՛ք սա և գնահատեք:

Մաղթում եմ բոլորիդ հաստատակամություն, քաղաքական իմաստնություն, խիզախություն և ամենայն բարիք»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Սեյրան Օհանյանին զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունիցՍեյրան Օհանյանին զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունից
Հայ ըմբիշները մեդալներով են վերադարձել Իտալիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունիցՀայ ըմբիշները մեդալներով են վերադարձել Իտալիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունից
ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորները բավարարել են Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու գլխավոր դատախազի միջնորդությունըԱԺ կառավարող խմբակցության պատգամավորները բավարարել են Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու գլխավոր դատախազի միջնորդությունը
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ  հուլիսի 8-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 8-ին
Հայաստանում կանցկացվի բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունըՀայաստանում կանցկացվի բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը
ԱԳՆ ղեկավար. Հայաստանը որոշել է ընդլայնել, ավելացնել իր մասնակցությունը ՇՀԿ-ինԱԳՆ ղեկավար. Հայաստանը որոշել է ընդլայնել, ավելացնել իր մասնակցությունը ՇՀԿ-ին
Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշըMoody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը
ԱԽ քարտուղարը հրաժեշտ է տվել Շվեդիայի դեսպանինԱԽ քարտուղարը հրաժեշտ է տվել Շվեդիայի դեսպանին
Ամերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկերԱմերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր
Գլխավոր դատախազը միջնորդել է տալ համաձայնություն ՀՀ ԱԺ պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալԳլխավոր դատախազը միջնորդել է տալ համաձայնություն ՀՀ ԱԺ պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ
«Գեղարդ» հիմնադրամ. Այն պետությունները, որոնք պաշտպանում են Հայաստանի նկատմամբ Ալիևի անօրինական պահանջները, դառնում են Բաքվի ապագա ագրեսիաներին հանցակից«Գեղարդ» հիմնադրամ. Այն պետությունները, որոնք պաշտպանում են Հայաստանի նկատմամբ Ալիևի անօրինական պահանջները, դառնում են Բաքվի ապագա ագրեսիաներին հանցակից
Կրեմլ. Մոսկվան և Բաքուն պետք է մնան գործընկերներ և դաշնակիցներԿրեմլ. Մոսկվան և Բաքուն պետք է մնան գործընկերներ և դաշնակիցներ
Ընդդիմադիր. Կառավարող ուժը ռեսուրսները կենտրոնացնում է ներքին քաղաքականության վրա ՝ անտեսելով արտաքին մարտահրավերներըԸնդդիմադիր. Կառավարող ուժը ռեսուրսները կենտրոնացնում է ներքին քաղաքականության վրա ՝ անտեսելով արտաքին մարտահրավերները
Ազնավուրի հրապարակը ձայն կունենա. հուլիսի 18-ին Երևանում տեղի կունենա մեծ շանսոնյեի հուշարձանի բացման պաշտոնական արարողությունըԱզնավուրի հրապարակը ձայն կունենա. հուլիսի 18-ին Երևանում տեղի կունենա մեծ շանսոնյեի հուշարձանի բացման պաշտոնական արարողությունը
Էրդողան. Կովկասն այլևս համբերություն չունի` ապրելու նոր հակամարտությունԷրդողան. Կովկասն այլևս համբերություն չունի` ապրելու նոր հակամարտություն
Արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանական խումբը Փաշինյանի հայտարարությունը որակում է հրաման դատախազությանըԱրքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանական խումբը Փաշինյանի հայտարարությունը որակում է հրաման դատախազությանը
"Ահաբեկչության մասին" գործը դարձել է հակառակորդներին ճնշելու գործիք։ Առաջնային թիրախը ՀԱԵ-ն է. փաստաբան
Քաղաքագետ. Հայ հոգևորականների և գործարար Կարապետյանի մեկուսացումը միայն ցուցադրում է իշխանության սնանկությունն ու վախերըՔաղաքագետ. Հայ հոգևորականների և գործարար Կարապետյանի մեկուսացումը միայն ցուցադրում է իշխանության սնանկությունն ու վախերը
Հայաստանում ժամանակավորապես կդադարեցվի թվային հեռարձակումը . հանձնաժողովՀայաստանում ժամանակավորապես կդադարեցվի թվային հեռարձակումը . հանձնաժողով
Քաղաքագետ Կարեն Իգիթյանին արգելել են մուտք գործել ՀայաստանՔաղաքագետ Կարեն Իգիթյանին արգելել են մուտք գործել Հայաստան
ՀՀ վարչապետը հերթական սպառնալիքներն է հնչեցրել Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեինՀՀ վարչապետը հերթական սպառնալիքներն է հնչեցրել Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին
ԱԳՆ. Հայաստանի տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համարԱԳՆ. Հայաստանի տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար
ԱԱԾ մեկուսարանում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հացադուլ են հայտարարումԱԱԾ մեկուսարանում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հացադուլ են հայտարարում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ, որում վրդովմունքն է հայտնվում Հայ եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների և անձամբ վարչապետի սանձազերծած դատապարտելի արշավի առնչությամբՄայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ, որում վրդովմունքն է հայտնվում Հայ եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների և անձամբ վարչապետի սանձազերծած դատապարտելի արշավի առնչությամբ
# MERDZEVOV հեշթեգով Երևանի կենտրոնական պուրակում մեկնարկում է հանրահավաք՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալ, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի# MERDZEVOV հեշթեգով Երևանի կենտրոնական պուրակում մեկնարկում է հանրահավաք՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալ, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի
Երևանում մեկնարկել է երթ՝ ի պաշտպանություն Սամվել ԿարապետյանիԵրևանում մեկնարկել է երթ՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ  հուլիսի 7-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 7-ին
Առաջնորդ՝ առանց վստահության, ընդդիմություն՝ առանց աջակցության, խաղաղություն՝ առանց զիջումների. Նիկոլ Փաշինյանի իշխանության 7 տարինԱռաջնորդ՝ առանց վստահության, ընդդիմություն՝ առանց աջակցության, խաղաղություն՝ առանց զիջումների. Նիկոլ Փաշինյանի իշխանության 7 տարին
Անիի Մայր տաճարը վերականգնումից հետո կգործի որպես մզկիթԱնիի Մայր տաճարը վերականգնումից հետո կգործի որպես մզկիթ
IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերըIDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերը
«Միջազգային քրիստոնեական համերաշխություն»-ը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդին կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ զեկուցող նշանակել«Միջազգային քրիստոնեական համերաշխություն»-ը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդին կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ զեկուցող նշանակել
Հայաստանի հանրային մուլտիպլեքսը չպետք է օգտագործվի օտարերկրյա քաղաքական օրակարգերի սպասարկման համար. հայտարարությունՀայաստանի հանրային մուլտիպլեքսը չպետք է օգտագործվի օտարերկրյա քաղաքական օրակարգերի սպասարկման համար. հայտարարություն
Փաստաբան. Խորհրդարանում ընթանում է Մառլեզոնյան բալետի հերթական մասի բեմադրությունըՓաստաբան. Խորհրդարանում ընթանում է Մառլեզոնյան բալետի հերթական մասի բեմադրությունը
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանին կալանավորելու առաջին ատյանի որոշումըՎերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանին կալանավորելու առաջին ատյանի որոշումը
Լինդսի Սնելը կոչ է արել աջակցել ի պաշտպանություն արցախահայության Կոնգրեսի երկկուսակցական նամակ կազմելու ANCA-ի նախաձեռնությանըԼինդսի Սնելը կոչ է արել աջակցել ի պաշտպանություն արցախահայության Կոնգրեսի երկկուսակցական նամակ կազմելու ANCA-ի նախաձեռնությանը
Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքն ընդունել է բանաձև, որով դատապարտել է ԿԽՄԿ-ի անարդար արտաքսումն ԱդրբեջանիցՖրանսիայի Առնուվիլ քաղաքն ընդունել է բանաձև, որով դատապարտել է ԿԽՄԿ-ի անարդար արտաքսումն Ադրբեջանից
Ադրբեջանն օկուպացված Ստեփանակերտում անցկացնում է ՏՀԿ 17-րդ գագաթնաժողովըԱդրբեջանն օկուպացված Ստեփանակերտում անցկացնում է ՏՀԿ 17-րդ գագաթնաժողովը
Վահագն Չախալյանը ձերբակալվել է ահաբեկչության նախապատրաստմանը եւ իշխանության յուրացմանն առնչվող  գործի շրջանակումՎահագն Չախալյանը ձերբակալվել է ահաբեկչության նախապատրաստմանը եւ իշխանության յուրացմանն առնչվող  գործի շրջանակում
Ադրբեջանի դինաստիական ռեժիմը շարունակում է դաժան հաշվեհարդարը լրագրողների նկատմամբԱդրբեջանի դինաստիական ռեժիմը շարունակում է դաժան հաշվեհարդարը լրագրողների նկատմամբ
Շվեդիայի դեսպանը հրաժեշտ է տվել Հայաստանի ԱԳ նախարարինՇվեդիայի դեսպանը հրաժեշտ է տվել Հայաստանի ԱԳ նախարարին
Հուլիսի 4-ին և 5-ին Երևանի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվիՀուլիսի 4-ին և 5-ին Երևանի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Արցախի մշակույթի նախկին նախարար․երբևէ Արցախ վերադարձը պետք է սկսվի մշակութային վերադարձիցԱրցախի մշակույթի նախկին նախարար․երբևէ Արցախ վերադարձը պետք է սկսվի մշակութային վերադարձից
Սեյրան Օհանյան. Հայաստանի իշխող խմբակն իմ դեմ շոու է կազմակերպելՍեյրան Օհանյան. Հայաստանի իշխող խմբակն իմ դեմ շոու է կազմակերպել
Հայաստանի խորհրդարանում քննարկվում է Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցըՀայաստանի խորհրդարանում քննարկվում է Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը
Երևանն ակնկալում է Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերության խորացումԵրևանն ակնկալում է Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերության խորացում
Փաշինյանը բարձր է գնահատում աշխարհում հակամարտություններին վերջ դնելու և խաղաղություն հաստատելու Թրամփի տեսլականըՓաշինյանը բարձր է գնահատում աշխարհում հակամարտություններին վերջ դնելու և խաղաղություն հաստատելու Թրամփի տեսլականը
Սամվել Կարապետյանը դատական կարգով ներողություն է պահանջում Արսեն Թորոսյանից և Հայկ Կոնջորյանից՝ զրպարտության համարՍամվել Կարապետյանը դատական կարգով ներողություն է պահանջում Արսեն Թորոսյանից և Հայկ Կոնջորյանից՝ զրպարտության համար
Քաղաքագետ. Հայաստանին անհրաժեշտ են մեխանիզմներ՝ այլևս երբեք մեկ հոգու ձեռքում ողջ իշխանությունը չկենտրոնացնելու նպատակովՔաղաքագետ. Հայաստանին անհրաժեշտ են մեխանիզմներ՝ այլևս երբեք մեկ հոգու ձեռքում ողջ իշխանությունը չկենտրոնացնելու նպատակով
Հայաստանի նախկին վարչապետը հանդես է եկել ի պաշտպանություն կալանավորված Սամվել ԿարապետյանիՀայաստանի նախկին վարչապետը հանդես է եկել ի պաշտպանություն կալանավորված Սամվել Կարապետյանի
Փոխվարչապետ. Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերինՓոխվարչապետ. Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին
ՌՀՄ ղեկավար. Հայաստանի իշխանությունների գործողությունները սպանում են բիզնեսը եւ կհանգեցնեն երկրում ներդրումների արտահոսքիՌՀՄ ղեկավար. Հայաստանի իշխանությունների գործողությունները սպանում են բիզնեսը եւ կհանգեցնեն երկրում ներդրումների արտահոսքի
Սամվել Կարապետյանը կալանքի տակ էլ հազար անգամ ավելի ազատ է, քան Հայաստանի իշխանությունները. Սամվել Կարապետյանը կալանքի տակ էլ հազար անգամ ավելի ազատ է, քան Հայաստանի իշխանությունները. "Տաշիր" ԸԽ ղեկավարի որդի
Միքայել Աջապահյանի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել կալանավորման մասին որոշման դեմՄիքայել Աջապահյանի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել կալանավորման մասին որոշման դեմ
Հայաստանն ու Վիեննան քննարկել են միգրացիայի ոլորտում համագործակցության հետագա ամրապնդման ուղիներըՀայաստանն ու Վիեննան քննարկել են միգրացիայի ոլորտում համագործակցության հետագա ամրապնդման ուղիները
Միրզոյան. Հայաստանը ձգտում է Չինաստանի հետ կապերի խորացման՝ առանց որևէ սահմանափակմանՄիրզոյան. Հայաստանը ձգտում է Չինաստանի հետ կապերի խորացման՝ առանց որևէ սահմանափակման
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ  հուլիսի 4-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 4-ին
Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևԵրևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
ՀՀ ՔԿ. Կալանավորները խարդախությամբ զբաղվել են հենց բանտիցՀՀ ՔԿ. Կալանավորները խարդախությամբ զբաղվել են հենց բանտից
Հայաստանը ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն է  հայտնելՀայաստանը ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն է  հայտնել
Հայաստանն ընդլայնում է Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության պետական ծրագիրըՀայաստանն ընդլայնում է Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության պետական ծրագիրը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանին կալանավորելու առաջին ատյանի որոշումըՎերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանին կալանավորելու առաջին ատյանի որոշումը
Մովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցովՄովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցով
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդինIDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին
ԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն էԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն է
Կառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համարԿառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համար
Կաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է ԱրցախըԿաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը
Թվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներԹվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա