Արմինֆո.Վերջին ընտրություններում Հայաստանի քաղաքացիներից իր ակնկալած վստահության քվեն ստանալուց հետո երկրի ներսում արդեն ոչինչ չի խանգարում Նիկոլ Փաշինյանին որոշում կայացնել Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր կնքելու մասին։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի կառուցողական կուսակցության առաջնորդ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։
"Այդ մասին բաց տեքստով խոսել է Ինքը՝ Փաշինյանը։ Եվ այդ մասին Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել Է Վլադիմիր Պուտինը։ Հայաստանի կառավարության ձևավորման ավարտից հետո, ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Ադրբեջանն ու Թուրքիան, Փաշինյանից ակնկալում են իրենց տված խոստումների կատարում։ Հակառակ դեպքում՝ ես բոլորովին չեմ բացառում Ադրբեջանի կողմից լայնածավալ ագրեսիան", - նկատել է նա։
Այս համատեքստում Ղուկասյանը նշել է, որ արտահերթ ընտրությունների արդյունքներին հետևել են նաև Բաքվում։ Եվ տեսնելով վախեցած վիճակը, հայ հասարակության շրջանում հակազդելու կամքի բացակայությունը, ինչն արտացոլվել է քվեարկության արդյունքների վրա, Ալիևն էլ ավելի է բարձրացրել պահանջների նշաձողը։ Եվ այսօր արդեն ճամարտակում է Հայաստանում ադրբեջանցիների բնակվելու մասին։ Ինչի հասնելը հնարավոր է համարում, այդ թվում՝ զենքի միջոցով։
"Մենք նաև տեսնում ենք Ռուսաստանի կողմից Ադրբեջանի ագրեսիայի նման դրսևորումներին որևէ հակազդեցության լիակատար բացակայություն։ ՀԱՊԿ-ն արդեն հայտարարել է Հայաստանին ինչ-որ կերպ պաշտպանելու մտադրության բացակայության մասին։ Եվ այս ամբողջ իրավիճակը, որում Հայաստանն անպաշտպան է, կտևի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը գտնվում է ՀԱՊԿ-ում։ Քանի որ Հայաստանը միջազգային աջակցություն կարող է ստանալ՝ միայն ՀԱՊԿ-ից դուրս գալով։ Մնալով ՀԱՊԿ-ում՝ մենք, պարզապես, չենք կարող լուրջ միջազգային աջակցության ակնկալել", - համոզված է Ղուկասյանը։
Ադրբեջանի ընթացիկ ագրեսիան քաղաքագետը համարում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման օրինաչափ է արդյունքը: Նրա գնահատմամբ, այս փաստաթղթում բացակայում են հակամարտող կողմերի շփման նոր գծերը, ինչը հանգեցրել է Բաքվի համար սեփական ցանկությամբ շփման գիծ անցկացնելու հնարավորության ձեւավորմանը: Եվ այն ուժով հաստատելն՝ այնտեղ, որտեղ դրան համաձայն չէ Հայաստանը։
Քաղաքագետի գնահատմամբ՝ ևս մեկ կարևոր խնդիր է նոյեմբերի 9-ի հայտարարությունը խախտողների համար իրավական հետևանքների բացակայությունը, քանի որ այն լիարժեք միջազգային համաձայնագիր չէ, որը ամրագրված է ՄԱԿ-ի քարտուղարությունում: Եվ Երևանի մեղքն այս ամենում այն է, որ Նիկոլ Փաշինյանը մերժողական դիրքորոշում ունի՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկների, և նրա համաձայնությունը՝ կարգավորմանը Ռուսաստանի աջակցությանը։ Եվ այսօր, ճնշում գործադրելով Հայաստանի վրա, Բաքուն, ի թիվս այլ բաների, պահանջում է արդեն Հայաստանի դուրս գալը Մինսկի խմբից և իր հետ ուղղակի հաշտության պայմանագիր կնքել՝ առանց որևէ միջնորդի",- եզրափակել է Ղուկասյանը։