Արմինֆո. Հուլիսի 28-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում դատավճիռ է կայացվել Դավիթ Տիգրանի Դավթյանի եւ Գեւորգ Ռուբենի Սուջյանի քրեական գործով, որոնց "ադրբեջանական արդարադատությունը" մեղադրում է "Ադրբեջանի դեմ լրտեսության" համար:
Ինչպես հաղորդում է "Թրենդը", դատարանը Դավթյանին եւ Սուջյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման: Դատավճռում ասվում է, որ պատիժը կրելուց հետո նրանք պետք է արտաքսվեն Ադրբեջանի սահմաններից։ Դավթյանն ու Սուջյանը առաջին հինգ տարին կանցկացնեն բանտում, իսկ մնացած մասը ՝ խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում։