Արմինֆո.Ֆրանսիան կոչ է անում վերսկսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ քաղաքական գործընթացները։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը՝ այսօր լրագրողների հետ ճեպազրույզի ժամանակ։ Ընդ որում, նա ընդգծել է, որ այդ գործընթացը պետք է լինի արդար եւ բացառի ուժի կամ այլ ազդեցության կիրառումը։
"Այս պահին մեր գլխավոր մտահոգությունը կապված է Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակի հետ", - ընդգծել է Լաքոտը: "Այս իրադարձությունները մտահոգություն են առաջացնում Ֆրանսիայում, քանի որ դա հրադադարի ռեժիմի խախտում է", - ասել է ֆրանսիացի դիվանագետը: Այդ առումով նա նշել է, որ նման լարվածության պատճառով Հայաստանի ողջ սահմանին անվտանգության վատթարացում է գրանցվել ։
Ֆրանսիայի դեսպանը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ կան շփումներ, որպեսզի հասնեն իրավիճակի կայունացման եւ իրենց ներդրումն ունենան քաղաքական գործընթացների վերսկսման գործընթացում:
Դեսպանը նաեւ հավելել է, որ Ֆրանսիան չի մոռանում չիրականացված այլ դրույթների մասին, որոնք ամրագրված են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Այս համատեքստում նա մատնանշել է Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և այլ անձանց վերադարձի մասին կետը։