Արմինֆո. Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությունը, ընդգծել է Հարավային Կովկասում անհապաղ կայուն խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը:
Ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը, Խաթիբզադեն ափսոսանք է հայտնել երկու կողմերի զինծառայողների զոհվելու եւ վիրավորվելու կապակցությամբ: Նա կոչով դիմել է կողմերին եւ հայտարարել «երկու երկրների միջեւ սահմանային վեճերը խաղաղ կարգավորելու» անհրաժեշտության մասին:
Խաթիբզադեն նաեւ հայտնել է Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը' աջակցելու Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու գործում: