Արմինֆո. Այսօր Եվրոպական դատարանը հրապարակել է հերթական վճիռն ընդդեմ Ադրբեջանի, արձանագրելով, որ 2009-2011 թթ. Ադրբեջանը խոշտանգել և ապօրինի ազատությունից զրկել է Արթուր Բադալյանին, ով մոլորվել էր և հայտնվել Ադրբեջանի տարածքում: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը:
«Եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է Ա.Բադալյանին վճարել 30.000 եվրո, որպես ոչ նյութական վնասի հատուցում: Հատկանշական է, որ այժմ էլ Ադրբեջանը շարունակում է խախտել իր տիրապետության տակ ներքո գտնվող հայ գերիների և քաղաքացիական անձանց իրավունքները», - նշել է նա: