Արմինֆո. Հայաստանը մտադիր չէ նոր լոքդաուն սահմանել, սակայն դրա համար անհրաժեշտ է պահպանել կանոնները. ամեն օր դիմակ կրել եւ պատվաստել, առնվազն, 5 հազար բնակչի: Այդ մասին հուլիսի 22-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով ՝ Հայաստանում կիրառվող բոլոր պատվաստանյութերը գործում են գոյություն ունեցող բոլոր շտամների դեմ։ Ինչպես նշել է վարչապետի պաշտոնակատարը, պատվաստման գործընթացն անհրաժեշտ է ակտիվորեն առաջ տանել պետական կառույցներում: Այդ կապակցությամբ նա ակնկալում է պետծառայողների գիտակցությունն ու պատասխանատվությունը, այլապես "ստիպված կլինեն կիրառել վարչական հարկադրանքի միջոցներ":
Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն էլ նշել է, որ վերջին օրերին նկատվում է ամեն օր վարակվածների թվի դանդաղ աճ. եթե անցած շաբաթ օրը 200 դեպքից չի անցել, ապա երեկ արձանագրվել է 220 դեպք, այսօր՝ 225 դեպք։ Նրա համոզմամբ, աճի միտումը կշարունակվի առաջիկա օրերին։ Նրա հավաստմամբ, Հայաստանում ամեն օր պատվաստվում է ավելի քան 5 հազար քաղաքացի։