Արմինֆո.Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Բոբ Մենենդեսը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնության 907-րդ ուղղումով նախատեսված սահմանափակումներից Բայդենի վարչակազմի հրաժարվելու կապակցությամբ: Այդ մասին նա հայտարարել Է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնում Կարեն Դոնֆրիդի թեկնածության հաստատման շուրջ լսումների ժամանակ, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
"Ադրբեջանը սահմանային վեճի արդյունքում ներխուժել է Հայաստանի տարածք, եւ ինձ թվում է, որ նա կշարունակի իր ագրեսիվ պահվածքը այնքան ժամանակ, քանի դեռ հստակ ուղերձ չի ստացել, որ դա անընդունելի է", - նշել է ամերիկացի սենատորը:
Դոնֆրիդը, իր հերթին, հավաստիացրել է, որ իր թեկնածության հաստատման դեպքում ինքը սերտորեն կհամագործակցի սենատոր Մենենդեսի եւ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի հետ այդ հարցի շուրջ: "Շատ կարեւոր է, որպեսզի համոզվեք, որ ցանկացած աջակցություն, որը մենք տրամադրում Ադրբեջանին, ոչ մի կերպ չի ազդում ուժերի հաշվեկշռի վրա, եւ որ մենք հանձնառու ենք Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորմանը", - հայտարարել է Կարեն Դոնֆրիդը: