Արմինֆո. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի եւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի պաշտոնանկության մասին: Այդ մասին հաղորդվում է ՀՀ նախագահի կայքում։
Նշենք, որ Վաղարշակ Հարությունյանը ՀՀ պաշտպանության նախարարությունը գլխավորել է 2020 թվականի նոյեմբերին՝ մինչ այդ զբաղեցնելով վարչապետի խորհրդականի պաշտոնը: Հարությունյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, որը նրան որակել էր "պարկի գեներալ"։
Արշակ Կարապետյանը 2021 թվականի ապրիլին նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ: Մինչ այդ Կարապետյանը զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզական վարչության պետի և վարչապետի խորհրդականի պաշտոնը։ Նշենք, որ Կարապետյանը 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ազատվել էրՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզական վարչության պետի պաշտոնից՝ աշխատանքի ձախողման համար։ «Թավշյա հեղափոխությունից» հետո վերադարձել էր ՀՀ զինված ուժերի շարքեր։