
Արմինֆո.Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի նախագահն ակնհայտորեն շարունակում է հանդես գալ ռազմատենչ հռետորաբանությամբ՝ պարբերաբար հաստատելով Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումների առկայությունը և սպառնալիքներ հնչեցնելով Սյունիքը, Գեղարքունիքը և, նույնիսկ, Երևանը "վերադարձնելուի" պահանջով։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել " Իմ քայլը "խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
"Համոզված եմ, որ Ադրբեջանի նման գործելաոճը և հռետորաբանությունը չեն կարող մեր ժողովուրդներին տանել իրական խաղաղության հաստատման ուղղությամբ։ Ընդհակառակը, ադրբեջանական ղեկավարության նման հայտարարություններն ու գործողությունները միայն բարձրացնում են գոյություն ունեցող լարվածության աստիճանը և դրա նոր օջախներ ստեղծում։ Դրա վառ ապացույցը Նախիջևանի կողմից ՀՀ ԶՈւ դիրքերի շարունակական գնդակոծությունն է", - ընդգծել է նա։
Այդ լույսի ներքո մեկնաբանելով նույն Ալիևի վերջին հայտարարությունները, հաշտության պայմանագրի ստորագրման առումով Հայաստանից ակնկալիքները՝ խորհրդարանականն ընդգծել է դրանց իրականացման անհնարինությունը: "Մենք բազմիցս հայտարարել ենք հակամարտության չլուծված լինելու մասին՝ դրա անկյունաքարային հարցերից մեկի՝ Արցախի կարգավիճակի հարցի լուծման բացակայության պատճառով։ Հայտարարել ենք հակամարտության վերջնական կարգավորման ուղղությամբ հետագա բանակցությունների արդյունքում դրա լուծման անհրաժեշտության մասին: Դա փաստագրված է, այդ թվում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից", - ընդգծել է նա։
Հուլիսի 18-ին Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման արդյունքներով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Լեռնային Ղարաբաղի տարածքային հակամարտությունը համարել է ավարտված եւ Հայաստանի ղեկավարությանը կոչ է արել խաղաղ բանակցություններ սկսել: "Մենք վերջ դրեցինք տարածաշրջանում դիմակայությանը։ Հակամարտությունն ավարտված է, հիմա ժամանակն է մտածել խաղաղության մասին", - հայտարարել է նա։
Նշենք, որ զուգահեռաբար Ալիևը շարունակում է պարբերաբար սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի հասցեին և տարածքային պահանջներ ներկայացնել։ Ընդհուպ Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով "Զանգեզուրի միջանցք" արտատարածքային միջանցքի տրամադրումը Ադրբեջանին ՝ Նախիջևանի էքսկլավի հետ կապ ունենալու համար։ Այստեղ ակնհայտորեն նմանությունը 1938 թվականին Լեհաստանին հասցեագրված Հիտլերի ՝ Գերմանիային "Դանցիգյան միջանցք" տրամադրելու պահանջների հետ։
Այս լույսի ներքո խորհրդարանականը Հայաստանի հետ հաշտության պայմանագրի մասին Ալիևի պատկերացումները գնահատում է որպես իրողություններիից շատ հեռու։ Նրա կարծիքով, պայմանագիրը, որը ներառում է Ադրբեջանի լավագույն եւ ամենանվիրական երազանքները եւ ոտնահարում է Հայաստանի շահերը, պարզապես, չի կարող կնքվել: Ընդ որում, խաղաղության մասին իրական պայմանագրի ստորագրումը, Հայրապետյանի գնահատմամբ, կարող էր իրականություն դառնալ փոխզիջումներին Բաքվի համաձայնության դեպքում։ Բայց ոչ մի կերպ՝ ներկայում Ալիևի առաջարկած տարբերակով։ Խորհրդարանականը համոզված է, որ Երևանի կողմից խաղաղության հաստատման նման տարբերակ դիտարկելն, անգամ, անհնար է։