
Արմինֆո.Երկրի սահմաններից դուրս հարեւան պետություններում աֆղանական անկայունության տարածման հեռանկարի մասին պնդելն այսօր, միանշանակ, վաղաժամ է: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Քաղաքակրթությունների երկխոսություն" ինստիտուտի գիտական հետազոտությունների ղեկավար, արևելագետ Ալեքսեյ Մալաշենկոն։
"Այո, ամերիկացիները 20 տարվա ներկայությունից հետո, գործնականում, հեռացել են Աֆղանստանից։ Եվ պետք է խոստովանել, որ, լինելով մեծ երկիր, ԱՄՆ-ը պարտվել է Աֆղանստանում տիրող ավանդական իսլամական հասարակությանը։ ԱՄՆ-ը ուրիշի վանք է մտել իր կանոնադրությամբ: Եվ ահա այսօր Աֆղանստանից նրանց հեռանալը նրանց սովորական այդ ոճով պահվածքի հետևանք է", - ընդգծել է նա։
Արևելագետի գնահատմամբ ՝ դեռ ի սկզբանե պարզ էր, որ Աֆղանստանում խաղաղության հասնելու ծրագրերի իրագործումն, այն տեսքով, որով դա պատկերացնում էին ամերիկացիներն ու ՆԱՏՕ-ի կոալիցիայի գծով նրանց դաշնակիցները, անհասանելի էր։ Առաջին հերթին, այն պատճառով, որ ավանդապաշտ Աֆղանստանն իր շատ եռանդուն արմատական իսլամով վերջին տասնամյակներում պայքարել է իրեն սոցիալիզմ կամ ինչ-որ ազատական տնտեսական մոդել պարտադրելու օտարերկրյա անիմաստ ճիգերի դեմ։
Եվ այդ ողջ անզիջում պայքարը, փորձագետի գնահատմամբ, սկսվել է բավական հանգիստ, շահական Աֆղանստանում Խորհրդային Միության ի հայտ գալով ՝ իր զարգացման սոցիալիստական մոդելի հետ, ինչը հետագայում հանգեցրեց նաեւ "Թալիբան" շարժման առաջացմանը, որից հետո երկիրը դարձել է իսլամական ծայրահեղականության որջ: 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո Աֆղանստան եկավ ԱՄՆ-ն,՝ չգիտես ինչու, որոշելով, որ իրենք կարող են հաջողության հասնել այնտեղ՝ այդպես էլ ավելի վաղ ոչ մի բանի չհասնելով Վիետնամում։
Ընդհանուր առմամբ, Մալաշենկոն կարծում է, որ մեծ հաշվով, ԱՄՆ-ի հեռանալը, թալիբների ակտիվացումը եւ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու սահմաններին նրանց գործունեությունը Ռուսաստանի համար բավականին փոքր նշանակություն ունի: Նա համոզված է, որ Մոսկվան, ինչպես նաեւ մյուս բոլոր խաղացողները, առաջին հերթին, հարևան երկրները, շատ լավ են ճանաչում Աֆղանստանում ձևավորվող իշխանությունը ։ Նույնիսկ, ի դեմս թալիբների, հատկապես՝ պրագմատիկ թալիբների: Հատկապես այն բանից հետո, երբ այդ պրագմատիկ թալիբները վերջ տան հին ռեժիմի մնացորդներին և սկսեն կառուցել ազգային պետություն և արտաքին քաղաքական հարաբերություններ։
Այնուամենայնիվ, Մալաշենկոյի գնահատմամբ, ընթացիկ անկայունությունն Աֆղանստանում եւ հարեւան երկրների հետ սահմաններին ստեղծում է ապակայունացման եւս մեկ գոտի, որտեղ Ռուսաստանն ու Թուրքիան ստանում են եւս մեկ պայմանական բանակցային սեղան: Հատկապես, հաշվի առնելով Անկարայի ձեռքում այդ տարածաշրջանում բավական լուրջ հաղթաթղթերի առկայությունը ։ Ընդ որում, "աֆղանական սեղանի" հատուկ կապը բանակցային մյուս սեղանների, մասնավորապես, ղարաբաղյան բանակցային ուղու հետ, արեւելագետը չի տեսնում։
"Իհարկե, դեռ կա ՀԱՊԿ-ը ՝ բավական հետաքրքիր գրասենյակ՝ արտաքին թշնամիների դեմ Ռուսաստանի ռազմահայրենասիրական ազդեցությունը պահպանելու համար։ Բայց պետք է հասկանալ, որ այս գրասենյակ կատարում է ինչ-որ խուսավարումներ, զորավարժություններ, ծախսում է փողեր, հանդես գալիս խորհրդանշական հայտարարություններով, բայց նա երբեք չի պատերազմի: Օգնության համար դիմել են ղրղըզները, հետո Հայաստանը, հիմա ՀԱՊԿ-ից աջակցության ակնկալիքի մասին, չգիտես ինչու, հայտարարել Է Տաջիկստանը ։ Այդ մասին Մոսկվայում սիրում են և կարող են խոսել, բայց իրավիճակը, որպես կանոն, քանդվում է նաև առանց ՀԱՊԿ-ի։ Կարծում եմ, որ այդպես կլինի նաև Աֆղանստանի դեպքում, հատկապես, հաշվի առնելով, որ Մոսկվայում այդ ամենը առանձնակի տագնապ չի առաջացնում", - եզրափակել է արևելագետը ։