Արմինֆո. Ադրբեջանում կրկին դժգոհ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանների գործողություններից։ Այս անգամ դժգոհության պատճառը Ադրբեջանի կողմից բռնազավթված հայկական Շուշի քաղաք այցելելուց վերոնշյալ երկրների դիվանագետների հրաժարվելն է։
Օրերս Ադրբեջանում 46 պետությունների դեսպաններ, այդ թվում ՝ Հայաստանի բարեկամ երկրների, այցելել են Շուշի։ Մասնավորապես, Շուշի են այցելել Ավստրիայի, Բելառուսի, Բուլղարիայի, Բրազիլիայի, Չինաստանի, Աֆղանստանի, Ալժիրի, Պաղեստինի, Վրաստանի, Խորվաթիայի, Հորդանանի, Իսրայելի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Կոլումբիայի, Կորեայի, Քաթարի, Լատվիայի, Հունգարիայի, Մալայզիայի, Մեքսիկայի, Մարոկկոյի, Նիդերլանդների, Պակիստանի, Լեհաստանի, Սերբիայի, Սաուդյան Արաբիայի, Տաջիկստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Ճապոնիայի, Հունաստանի դեսպանները, Բելգիայի, ԱՄԷ-ի, Չիլիի, Էստոնիայի, Իրաքի, Իրանի, Ղազախստանի, Լիտվայի, Լիբանանի, Ռումինիայի, Սլովակիայի, Սուդանի և Վենեսուելայի գործերի ժամանակավոր հավատարմատարները: Ուղեւորությանը մասնակցել են նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչները:
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովն, իր վերաբերմունքն արտահայտելով այն բանի նկատմամբ, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի դեսպանները չեն ընդունել Ադրբեջանի կառավարության հրավերը եւ հրաժարվել են մեկնել Շուշի, հայտարարել է, որ Մինսկի խումբը վերջնականապես մահացել է: "3 պետությունների դեսպաններին ենթարկել պաշտոնական և հասարակական մեկուսացման (չընդունել դրանք և չընդունել նրանց հրավերները ցանկացած միջոցառման համար) այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն մեկնել Շուշի։ Բոլոր նրանց, ովքեր կխախտեն այդ կանոնը, քննադատության կենթարկեն ԶԼՄ - ներում", - գրել Է Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավարը Facebook-ի իր էջում։
Հատկանշական է, որ նույն պետությունների դեսպանները 30 տարի շարունակ հրաժարվում էին այցելել Լեռնային Ղարաբաղ, ծանոթանալ մարդկանց կյանքի պայմաններին ։ Ավելին, Արցախի հարակից տարածքներում ցանկացած շինարարական կամ վերականգնողական աշխատանքներ առաջ էին բերում միջազգային հանրության բուռն բացասական արձագանքը։ Հենց դրանով է պայմանավորված այն փաստը, որ այդ տարածքներում շատ բան անկում ապրել, և այսօր Ադրբեջանը բուռն քարոզարշավ է իրականացնում, հայտարարելով, թե որքան վատն են հայերը, և այդ տարածքներում ամեն ինչ անկում է ապրել։
Այն պայմաններում, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռեւս կարգավորված չէ, օտարերկրյա դիվանագետի նման այցելությունները Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներ հերթական անգամ ցույց են տալիս միջազգային հանրության, առնվազն, կողմնակալությունը: