


Արմինֆո.Հուլիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 987 դեպք, որոնցից 217 381 -ն` առողջացած, 4536-ը` մահվան ելքով:
Առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2966 պացիենտ: «Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 220 466 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5093 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 186 նոր դեպք: Ունենք 78 առողջացած և 5 մահվան դեպք», - ասվում է հաղորդագրությունում:



