Արմինֆո.Մնալով Ռուսաստանի ուղեծրում ՝ Հայաստանը կկորցնի և Արցախը, և Սյունիքը։ Ես դրանում ավելի քան համոզված եմ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Հանրապետություն" կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
"Մեծ հույս ունեմ, որ Հայաստանի ընտրված իշխանություններին կհաջողվի հաղթահարել իր նկատմամբ դրսից եւ հիմա արդեն ներսից, խորհրդարանից գործադրվող ճնշումները։ Այդ դեպքում իշխող ուժին կհաջողվի որոշակի հաջողություններ գրանցել։ Ինչի արդյունքում Հայաստանին կհաջողվի դուրս գալ այս վիճակից, որը համադրելի է ճահճում գտնվելու հետ, ինչից հետո մենք կկանգնենք զարգացման ուղու վրա", - նկատել է նա։
Մինչ ընտրությունները, նախընտրական շրջանում Մոսկվան, քաղաքական գործչի գնահատմամբ, կիրառել է սեփական տրամադրության տակ եղած գրեթե բոլոր գործիքներն ու մեխանիզմները՝ Երեւանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով։ Վերջինս, իր հերթին, հետապնդում էր գրպանային իշխանություն և գրպանային ընդդիմություն ձեռք բերելու նպատակ։ Սարգսյանն ափսոսանքով արձանագրել է, որ ընտրությունների արդյունքում հայ ժողովուրդը Ռուսաստանի այդ հնարավորությունը տվել է։
"Ցավոք, մեր ժողովրդի մեծ մասը այսօր էլ Հայաստանը դիտարկում է, մեր երկրի ներքին խնդիրների լուծումը կապում է Ռուսաստանի հետ։ Հենց այս համատեքստի ու ենթատեքստի առկայություննը հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հանգեցրեց այն բանին, որ "Հանրապետություն" կուսակցությունը հայտնվեց փոքրամասնության մեջ։ Եվ հենց վերը նշված պատճառներով մենք այսօր ընդդիմություն ենք ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, այլև Նիկոլ Փաշինյանին։ Ոչ թե նրանք, այլ մենք ենք իշխանության իրական ընդդիմությունը", - ընդգծել է նա։
Ընդ որում, քաղաքական գործիչը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի եւ նրա "Քաղաքացիական պայմանագրի" ստացած վստահության քվեն թույլ է տալիս վարչապետին, փաստորեն, միանձնյա է ընդունել իրեն հարկավոր օրենքներ եւ ստորագրել միջազգային պայմանագրեր:
Հիշեցնելով, այս լույսի ներքո, անցյալ տարվա պատերազմից հետո չստորագրված փաստաթղթերի, ինչպես նաեւ այդ փաստաթղթերի տարածողների հայտնվելը Հայաստանում, Սարգսյանն ակնհայտ է համարել դրանց ռուսական ծագումը: Քաղաքական գործիչը նաեւ նշել է, որ Փաշինյանը շահագրգռված չէ նման "հում" փաստաթղթերի հրապարակմամբ:
"Եվ, այնուամենայնիվ, անցած ընտրությունների արդյունքում Փաշինյանը ձեռք է բերել շատ ավելի մեծ հնարավորություններ, քան ուներ նախորդ տարվա նոյեմբերի 9-ից հետո։ Հաշվի առնելով, որ հետպատերազմյան իրողությունները կասկածի տակ էին դրե Փաշինյանի լեգիտիմությունը, համապատասխանաբար, իշխանությունը։ Բայց ժողովուրդը, ինչպես տեսնում ենք, չի համաձայնել նրան պարտության համար քավության միակ նոխազ դարձնելու փորձերի հետ։ Ժողովուրդը գտավ, որ հենց "նախկիններն" են մեղավոր ավելի քան Փաշինյանը և քվեարկեց համապատասխան ձևով։ Մյուս իրադարձությունները կզարգանան իմ կողմից վերը նկարագրված տրամաբանության շրջանակներում", - եզրափակել է քաղաքական գործիչը: