Արմինֆո.Նիկոլ Փաշինյանի և "նախկինների" օգտին քվերակության հանգեցրեց ընտրությունների հիմքում ընկած կեղծ օրակարգը։ Մինչդեռ, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հանրային գիտակցության մեջ ու տրամադրություններում ընտրություններից առաջ գերակշռում էր թե Փաշինյանին, թե "նախկիններին" խորհրդարանում տեսնելու ցանկության բացակայությունը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կառուցողական կուսակցության առաջնորդ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։
"Մեր հասարակությանը ցուցադրեցին նախապես ծրագրված և համաձայնեցված արդյունքով շոու։ Շոուի մեխը քաղաքացիական պատերազմի մտացածին սպառնալիքն էր՝ եթե ժողովուրդը չքվեարկի Փաշինյանի օգտին։ Շոուի շրջանակներում գործի էին դրվել հայհոյանքներ, վիրավորանքներ, ատելության ծայրահեղ աստիճանի ցուցադրություն, մուրճեր, մանգաղներ եւ այլ բեմական ատրիբուտներ: Այդ բոլոր գործողություններն ընդհանուր ոչինչ չունեին ժողովրդավարական ընտրությունների հետ, և ընտրությունների արդյունքները դա ակնհայտորեն ցույց տվեցին", - ընդգծել է նա։
Կեղծ օրակարգի հաջող ձևավորման արդյունքում՝ քաղաքացիները, ըստ Ղուկասյանի, քվեարկեցին ղարաբաղյան կլանի, բոլոր երեք նախկին նախագահների ժամանակների օլիգարխիայի խորհրդարան վերադարձի և խորհրդարանական ամբիոնը ռուսամետ ուժերի վերահսկողության տակ պահելու օգտին։ Նման ոչ պատշաճ պայմաններում անցկացված ընտրությունների արդյունքներն ընդունել Կառուցողական կուսակցությունը, նրա խոսքով, չի պատրաստվում։ Հատկապես, Փաշինյանի կասկածելի բարձր արդյունքների և ընտրությունների գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու Ռոբերտ Քոչարյանի լիակատար անկարողության լույսի ներքո՝ դրանով իսկ իրականացնելով կամովին իր վրա վերցրած առաքելությունը։
Անդրադառնալով 8-րդ գումարման խորհրդարանի գործունեության հնարավոր հետևանքներին՝ քաղաքագետն ընդգծել է, որ, հաշվի առնելով ռուսամետ ուժերից ձևավորման փաստը, նոր ԱԺ-ն ամեն ինչ կանի Հայաստան-ԵՄ համագործակցության շուրջ համաձայնագրի իրականացման գործընթացը տապալելու նպատակով։ Մասնավորապես, հնգամյա ժամկետում երկրի օրենսդրությունը եվրոպական չափանիշների հասցնելու Երևանի պարտավորությունների կատարման գործընթացը։ Կամ այդ պարտավորությունները կիրականացնի այնպես, որ նվազագույնի կհասցնի այդ համաձայնագրից բխող գրեթե բոլոր հնարավորությունները։
"8-րդ գումարման խորհրդարանը չի արտացոլում Հայաստանի շահերը ՝ արտացոլելով օլիգարխիայի շահերը, սոցիալ-տնտեսական ներկա անմխիթար վիճակի և կապիտուլյանտների շարունակությունը ։ Արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը մնացել է Մոսկվայի ազդեցության տակ, իսկ ներքինում՝ օլիգարխիայի ազդեցության տակ, ինչն ինքնին բացառում է տնտեսության զարգացման հնարավորությունը։ Այս ամենը միանգամայն ակնհայտ է, և այս ամենին հասարակությունը միանգամայն գիտակցաբար տվել է իր համաձայնությունը", - ամփոփել է Ղուկասյանը։