Արմինֆո.Հայաստանի կառավարման շրջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո Նիկոլ Փաշինյանի կառավարության քաղաքականությունը Ռուսաստանի և Մոսկվայի կողմից վերահսկվող ԵԱՏՄ և ՀԱՊԿ ինտեգրացիոն նախագծերի նկատմամբ չի փոխվի: Փաշինյանը շարունակելու է մինչև ընտրություններնը իր որդեգրած գիծը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովը։
"Ի հաստատումն նման տեսլականի՝ ուղղակի նշեմ Փաշինյանի քաղաքական, աշխարհաքաղաքական և այլ ռեսուրսների բացակայությունը՝ թեքման, առավել ևս, հյուսիսից դեպի արևմուտք Հայաստաի արտաքին քաղաքականության շրջադարձի համար։ Պետք է նաև հիշել, որ Արևմուտքը աշխարհաքաղաքական առումով, առաջին հերթին, ՆԱՏՕ-ն է ։ ՆԱՏՕ-ն Հայաստանի համար՝ դա Թուրքիան է, իսկ Թուրքիան, հաշվի առնելով վերջին բոլոր իրողությունները եւ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական վերափոխումները, Ադրբեջանն է", - նշել է նա։
Այս լույսի ներքո՝ ռուս փորձագետը արձանագրել է անցյալ տարվա ղարաբաղյան պատերազմի արդյունքում Անկարայի դիրքերի էական ամրապնդումը Հարավային Կովկասում: Ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցության էական խորացումը, որում, հասկանալի պատճառներով, առաջատար դեր է խաղում Անկարան։
"Թե՝ արդյոք նման իրավիճակը ձեռնտու է Ադրբեջանին, առանձին հարց է, որի պատասխանը մենք կստանանք առաջիկայում Բաքվի վարքագծի վերլուծության արդյունքում։ Բայց, ամեն դեպքում, անհրաժեշտ է արձանագրել ադրբեջանաթուրքական հարաբերությունների միանգամայն նոր մակարդակի դուրս բերումը, որը գերազանցում է նրանց հարաբերությունների մակարդակը վերջին բոլոր տասնամյակների ընթացքում։ Հայաստանի եւ անձամբ՝ Փաշինյանի համար այս ամենը նշանակում է մեկ բան. ծավալվելու տեղ, պարզապես, չկա", - ընդգծել է նա։
Նիկոլ Փաշինյանի երկրորդ լեգիսլատուրայի շրջանում Հայաստանի ներքին քաղաքականության մեջ նույնպես Սկակովը հատուկ փոփոխություններ չի ակնկալում։ Նրա կանխատեսումներով, ինչպես նախկինում, վարչապետը կփոխատեղի ֆիգուրները կառավարությունում, եւ, ինչպես նախկինում, կնախընտրի ավելի շատ խոսել, քան գործել՝ փորձելով խուսափել հայեցակարգի ձեւով միասնական, ճշտված ռազմավարության վրա հիմնված քաղաքականությունից: