Արմինֆո.Ազգային-ժողովրդավարական բևեռը նպատակահարմար չի համարում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել: Այդ մասին ասվում է ԱԺԲ խորհրդի տարածած հայտարարությունում:
«Ազգային-Ժողովրդավարական Բևեռը առաջարկ է ստացել Նիկոլ Փաշինյանից` որպես ընտրություններին մասնակցած ուժ, ի դեմս Բևեռի ցուցակի առաջին համար, վարչապետի նախկին թեկնածու Վահե Գասպարյանի` իր հետ հանդիպելու։ Առաջարկը պաշտոնապես փոխանցել է նրա խորհրդական Արայիկ Հարությունյանը։ Ազգային-Ժողովրդավարական Բևեռը մերժել է հանդիպման առաջարկը։ Բևեռը նպատակահարմար չի համարում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել», - ընդգծված է հայտարարությունում։