Արմինֆո. Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր հանդիպել է Իզմիրում տեղակայված ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատարության շտաբի պետ Մեթին Թոքելի հետ:
Հասանովը պատմել է "Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ կապերի հաջող զարգացման", տարբեր ծրագրերի շրջանակներում ազգային բանակի գործունեության եւ Աֆղանստանում "Վճռական աջակցություն" առաքելության մեջ ադրբեջանցի զինծառայողների ներդրման մասին: Նրա խոսքով ՝ Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության հիմնական նպատակը եվրատլանտյան տարածքում անկայունության, հակամարտությունների եւ սպառնալիքների վերացումն է եւ համաշխարհային մասշտաբով անվտանգության միասնական համակարգի ստեղծումը:
Թոքելն, իր հերթին, նշել է, որ դաշինքն Ադրբեջանին համարում է իր հուսալի գործընկեր։ Նա բարձր է գնահատել Ադրբեջանի մասնակցությունը ահաբեկչության դեմ պայքարին եւ զգալի ներդրումը խաղաղապահ գործողությունների համար բեռնափոխադրումների ապահովման գործում, այդ թվում ' Աֆղանստանում ադրբեջանցի խաղաղապահների բարձր պրոֆեսիոնալիզմը:
Կողմերը կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ, հաղորդում է Turan-ը: