Արմինֆո. Հայաստանը 100 տոկոսով չի անցնելու պրոֆեսիոնալ բանակին։ Այդ մասին հունիսի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
Ընդ որում, նա արձանագրել է, որ երկար ժամանակ հայկական զինված ուժերում իրականացվում են որակյալ քայլեր մասնագիտական բանակի անցնելու համար, սակայն դա չի լինի 100 տոկոսանոց: "Առնվազն տեսանելի ապագայում նման ծրագրեր չկան։ Զորահավաքի գործընթացից հրաժարվելու ծրագրեր չկան", - պարզաբանել է նա։
Դրա հետ մեկտեղ, Դավթյանն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության սրումից հետո հայկական զինված ուժերի մարտունակության վերականգնումը հաջող է ընթանում, ներդրվում են նոր տարրեր ՝ հաշվի առնելով մարտական գործողությունների փորձը: "Առաջին խնդիրը, որը մեր առջեւ կանգնած էր, պատերազմից հետո մարտունակության վերականգնումն էր։ Մենք այդ խնդիրն իրականացնում ենք և բավական հաջող։ Մասնավորապես, դա վերաբերում է ղեկավար օղակին, կորցրած տեխնիկայի և սպառազինության համալրմանը։ Զինված հակամարտության փորձն ակտիվորեն ուսումնասիրվում է, հաշվի առնելով մարտական պատրաստության ծրագրի արդյունքները, ներդրվում են նոր տարրեր", - ասել է ԳՇ ղեկավարը, հավելելով, որ չի կարելի նշել այդ գործընթացի ավարտի կոնկրետ ժամկետներ։
Նրա խոսքով ՝ տեխնիկայի ձեռք բերումը, ուսուցման գործընթացի կատարելագործումը շարունակական միջոցառումներ են, որոնց միջանկյալ արդյունքները տեսանելի կլինեն մի քանի զորակոչից հետո:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին պատերազմին՝ Դավթյանը հաղորդել է, որ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է վերջին պատերազմի ընթացքը հետաքննող հանձնաժողով: "Այն ակտիվորեն աշխատում է: Մնացածը ԳՇ-ի իրավասությունից դուրս է, եւ ես չեմ կարող մեկնաբանել։ Ինչ վերաբերում է դասալքությանը, ապա բավականին մեծ թվով քրեական գործեր են հարուցվել։ Առաջարկում եմ սպասել այդ գործերի արդյունքներին", - ասել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։
Դիտարկմանը, թե շատ հարցեր կան Շուշիի և Հադրութի անկման վերաբերյալ, մասնավորապես, թե ինչու Շուշին այդքան հեշտությամբ հայտնվեց հակառակորդի վերահսկողության տակ, ԳՇ պետը պատասխանել է. "Մենք ուսումնասիրում ենք, չեմ կարծում, թե պատասխանը կլինի կարճ ժամկետում, որովհետև ցանկացած դրվագի, ցանկացած մեղադրանքի հետևում կենդանի մարդ է կանգնած, զինվորականներ, որոնք կամ պետք է պատիժ կրեն, կամ դա մերկապարանոց մեղադրանք է։ Բացի այդ, ինքնանպատակ չկա որևէ մեկին մեղադրելու, այստեղ գլխավոր շտաբի, պաշտպանության նախարարության համար առաջին հերթին կա հետևյալ խնդիրը. պետք է դասեր քաղել, ուսումնասիրել բոլոր բացթողումներն ու թերացումները և համապատասխան որոշումներ կայացնել։ Վերջնական եզրակացություն չկա"։
Նա նաև չի մեկնաբանել Սամվել Բաբայանին պաշտպանության նախարար նշանակելու հնարավորության մասին մամուլում շրջանառվող լուրերը, հավելելով, որ իրեն ոչինչ հայտնի չէ այդ մասին, և դա ԳՇ-ի իրավասությունից դուրս է։ Դրա հետ մեկտեղ, Դավթյանն ընդգծել է, որ ծառայելու է մինչեւ զորացրվելը, եւ իրեն ոչինչ հայտնի չէ իր հետ կապված հնարավոր տեղափոխությունների մասին: