Արմինֆո. Մեր սահմանի երկայնքով ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են։ Այդ մասին հունիսի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
Մասնավորապես, նա պարզաբանել է , որ ռուսական կողմը մասնակցում է այդ բանակցություններին, որոնց վերջնական արդյունքների մասին պարտադիր կհայտարարվի։ "Դա միայն մեր ցանկությունը չէ, այստեղ եւս մեկ կողմ է մասնակցում։ Ամեն ինչ կլինի այնպես, ինչպես մենք հայտարարել ենք, բայց վերջնական արդյունքները, որոնք կապված են, այդ թվում ,ժամկետների եւ տեխնիկական իրականացման հետ, կհրապարակվեն դրանց ավարտին", - ասել է գլխավոր շտաբի պետը:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք պայմանավորվածություն կա ադրբեջանական կողմի հետ, նկատի ունենալով նման վստահությունը, Դավթյանը, մասնավորապես, նշել է. "Մեր տարածքում մենք ադրբեջանական կողմից հարցնելու ոչինչ չունենք։ Բանակցություններն ընթանում են ռուսական կողմի հետ։ Եվ մեր նպատակն է առանց բախումների ապահովել ադրբեջանական զորքերի դուրս բերումը մեր տարածքից"։
Ընդ որում, նա հերքել է Գեղարքունիքում հայկական կողմից զիջումների մասին տեղեկությունները, ընդգծելով, որ նման դրսեւորումներին հայկական կողմը պատրաստ չէ: Այդ առումով՝ նա հույս է հայտնել, որ հարցը կլուծվի բանակցային գործընթացի շրջանակներում։ Հակառակ դեպքում՝ կկայացվեն համապատասխան որոշումներ։
Պատասխանելով լրագրողների հարցին՝ Դավթյանը նաև նշել է, որ ՀՀ ԶՈՒ-ն անհրաժեշտության դեպքում պատրաստ է ուժով դուրս մղել ադրբեջանական զորքերը, սակայն իրադարձությունների զարգացման նման տարբերակն անընդունելի է: "Մենք հանձնառու ենք հարցը լուծել բանակցությունների միջոցով", -եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ ադրբեջանական զինված կազմավորումները մայիսի 12-ին եւ 13-ին ապօրինաբար ներխուժել եւ ՀՀ ինքնիշխան տարածք Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում: Մինչ օրս նրանք շարունակում են ապօրինի գտնվել ՀՀ տարածքում ։ Հայկական կողմը հայտարարում է առանց նախապայմանի դրանք հանելու անհրաժեշտության մասին ՝ ընդգծելով ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման հրամայականը ։