Արմինֆո.Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մեկնաբանել է Գեղարքունիքի մարզում հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների տեղակայման հնարավորությունը:
Հունիսի 22-ին Ռուսաստանի դեսպանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք կան կոնկրետ ժամկետներ հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների տեղակայման մասին տեղեկատվության առնչությամբ, ինչի մասին երեկ խոսել է Գեղարքունիքի մարզպետը, մասնավորապես, ասել է:
"Արդեն կան ռուսական սահմանապահ հենակետեր Սյունիքում, հայ-ադրբեջանական սահմանի այն խնդրահարույց հատվածներում։ Ինչ վերաբերում է այդ առումով հետագա քայլերին, ապա եկեք սպասենք"։
Անդրադառնալով Հայաստանում կայացած ընտրություններին՝ Կոպիրկինն արձանագրել է, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իրենց հայտարարություններում արել են շեշտադրումներ, այն մեկնաբանությունները, որոնք արտահայտում են ռուսական դիրքորոշումը: