Արմինֆո. Այսպիսով՝ նորընտիր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա սահմանադրական մեծամասնություն եւ կձեւավորի կառավարություն։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես նշել է Փաշինյանը Twitter-ի իր էջում, ՔՊ-ն խորհրդարանում կստանա սահմանադրական մեծամասնություն (առնվազն 71 պատգամավոր՝ 105-ից), ինչը թույլ կտա ձեւավորել կառավարություն՝ իր գլխավորությամբ:
«Ինչպես եւ պայմանավորվել ենք՝ այսօր, հունիսի 21-ին, երեկոյան ութին՝ ժամը 20.00-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում, իրականացնելու ժողովրդի կողմից Պողպատե մանդատը նորընտիր վարչապետին հանձնելու հանդիսավոր արարողություն-հանրահավաքը», - «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Փաշինյանը։