Արմինֆո.Հայաաստանի ժողովուրդը կայացրեց իր որոշումը. տեղի ունեցավ այն, ինչ և կանխատեսվում էր։ Այդ մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընտրատեղամասերի միջանկյալ տվյալների հրապարակումից հետո նախընտրական շտաբի անդամների հետ հանդիպման ժամանակ: Հրապարակված տվյալների համաձայն, Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է ձայների 54 %-ը։
Փաշինյանը շնորհակալության է հայտնել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, որ այս դաժան փորձությունների միջով անցնելով իր մեջ ուժ գտավ վերականգնելու հանրային և ազգային միասնությունը։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի բոլոր մարզերի եւ մայրաքաղաքի բնակիչներին: Նրա ասելով, եթե 2018 թվին իրագործվեց ոչ բռնի, «թավշյա», ժողովրդական հեղափոխություն, ապա 2021 թվականին տեղի ունեցավ կրկին ոչ բռնի, կրկին ժողովրդական, բայց այս անգամ արդեն «պողպատյա» հեղափոխություն, եւ նախընտրական քարոզարշավի ընթացքում ՔՊ-ի եւ ընտրողների միջեւ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները քայլ առ քայլ կյանքի են կոչվելու:
Նա արձանագրել է, որ հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման էջը փակված է անշրջելիորեն։ Այս համատեքստում նա շնորհակալություն է հայտնել իրավապահներին էֆեկտիվ աշխատանքի համար:
Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկա օրերին կոնսուլտացիաներ կսկսի ընտրություններին մասնակցած բոլոր առողջ ուժերի հետ՝ հասկանալու համար նրանց պատկերացումները մեր քաղաքական կյանքի և հանրային ներուժի կոնսոլիդացման հետագա հնարավորությունների մասին:
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բոլոր օտարերկրյա և միջազգային դիտորդներին, ինչպես նաեւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի, Վրաստանի և Եվրամիության ղեկավարներին ընտրությունների անցկացմանն աջակցելու և դժվարին ժամանակահատվածում Հայաստանին ցուցաբերած աջակցության համար: Նա շնորհակալություն է հայտնել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությանը և վստահություն հայտնել, որ համատեղ աշխատանքը թույլ կտա պաշտպանել ազգային շահերը:
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵԱՏՄ և ՀԱՊԿ երկրների ղեկավարներին և վստահություն հայտնել, որ Հայաստանն այսուհետեւ էլ շարունակելու է խորացնել և զարգացնել համագործակցությունն այդ կառույցների հետ: Վերջում Փաշիյանը ներկաներին անգիր ընթերցել է Աստվածաշնչի հերթական սաղմոսը, ինչը նա վերջին շրջանում պարբերաբար անում էր ընտրողների հետ հանդիպումների ժամանակ: