Արմինֆո. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պարզաբանում է ներկայացրել Հայաստանի տարբեր մարզերում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների առնչությամբ
Ըստ ՀԷՑ-ի՝ հոսանքազրկման պատճառը համակարգային վթարային անջատումն է Վրաստանից: Հաղորդագրության համաձայն, համակարգը աշխատում է կղզիացման ռեժիմով, որի հետեւանքով ժամը 21:49 հոսանքազրկվել են Արմավիրի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերի որոշ բնակավայրեր։ Էլեկտրամատակարարումը վերականգնվել է 21:54-ին։
Նշենք, որ ավելի վաղ տարբեր մարզերից ահազանգել էին էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների մասին: Քաղաքական ուժերը դա կապում են այսօրվա արտահերթ խորհրդարանական ընտրություններոի քվեարկության արդյունքները կեղծելու փորձի հետ: