Արմինֆո.ԿԸՀ-ը ներկայացրել է խորհրդարանական ընտրություններին մասնակցության վերջնական տվյալները:
ԿԸՀ հաղորդման համաձայն, 20:00-ի դրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 49,4 տոկոսը. կամ 1 մլն 281 հազար քաղաքացի:
Ինչպես հաղորդել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, Երեւանում ընտրելու իրավունք ունեցող 850 հազար քաղաքացիներից ընտրության իրավունքն իրացրել է 442 846 քաղաքացի կամ ընտրողների 51,55 %-ը:
Առավել բարձր մասնակցություն է գրանցվել Սյունիքի մարզում ՝ 60,38%։ Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող 109 726 քաղաքացիներից իրենց քաղաքացիական պարտքը կատարել է 66 252-ը։
Արագածոտնի մարզում 117 472 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 58737 կամ 50%-ը, Արարատի մարզում քվեարկելու իրավունք ունեցող 223 360 քաղաքացիներից 113 625-ը կամ 50, 571%-ը, Արմավիրի մարզում՝ 235 840 ընտրողներից 104 880 մարդ կամ 44,47%-ը: Գեղարքունիքի մարզում 189 527 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 86 173-ը կամ 45,47%-ը, Լոռու մարզում ՝ 233 552 -նտրողներից քվեարկել է 109 141-ը կամ 46,73%-ը, Կոտայքում՝ 242 022 ընտրողներից 121 212-ը կամ 50,08%-ը, Շիրակում՝ 226 763—ից 93 510-ը կամ 41,24%-ը, Վայոց Ձորում՝ 46 620-ից քվեարկել է 26 132 մարդ կամ 56,5% - ը, եւ Տավուշում ' 109 690 ընտրողներից 58 666-ը կամ 53, 48%-ը:
Նշենք, որ Ոստիկանության տվյալներով ընտրողների թիվը կազմում է 2.578.678, իսկ ԿԸՀ-ի տվյալներով ՝ 2 593 572 ։ Թե ինչու է 14894 քաղաքացի զրկվել ոստիկանության "բարեհաճությունից", հայտնի չէ: