Արմինֆո. Ժամը 17:00-ի դրությամբ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Սյունիքում: Այդ մասին հաղորդել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։
Մասնավորապես, նա նշել է, որ Սյունիքի մարզում քվեարկությանը մասնակցել է 51 303 քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թվի 46,83%-ը: Ընդ որում, Երեւանում մասնակցությունը կազմել է 40,15% կամ 344 868 քաղաքացի։ Արագածոտնի մարզում ընտրողների ընդհանուր թվից ընտրություններին մասնակցել է 44 511 քաղաքացի կամ 37 59% , Արարատի մարզում' 83 766 կամ 37,5%, Արմավիրի մարզում' 75 035 քաղաքացի կամ 31,82%: Սմբատյանի ասելով, Գեղարքունիքում քվեարկությանը մասնակցել է 70 836 քաղաքացի կամ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների 37,38%-ը, Լոռիում ՝ 87 310 քաղաքացի կամ 37,38%-ը, Կոտայքում ՝ 93 128 քաղաքացի կամ 38,77%-ը, Շիրակում՝ 73 171 կամ 32,27%-ը, Վայոց Ձորում՝ 19 858 կամ 42,66%-ը, Տավուշում ՝ 45 376 քաղաքացի կամ 41,37%-ը:
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում 2 593 572 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 989 972 քաղաքացի կամ ընտրողների 38.17%: