Արմինֆո.Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանի ուղեկցությամբ կայցելի Բեռլինի Թումո վիրտուալ կենտրոն։
ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության համաձայն, այցը տեղի կունենա հունիսի 17-ին, Երևանի ժամանակով 12:00-ին: Ուղիղ կապի միջոցով Գերմանիայի կանցլերը կծանոթանա Tumo Berlin-ի կրթական գոտուն, նրա առաջընթացին և ապագայի ծրագրերին: Էքսկուրսիայից հետո տեղի կունենա քննարկում կրթության ապագայի վերաբերյալ՝ Գերմանիայի կրթության նախարարի և Թումոյի գործընկեր KfW Bank - ի գլխավոր տնօրենի մասնակցությամբ։
Միջոցառումն անցկացվում Է կանցլերի նախաձեռնած "Թվային կրթության նախաձեռնություն" ծրագրի շրջանակում, որն ուղղված է թվային կրթության զարգացմանը:
Հիշեցնենք, որ Tumo Berlin-ը, որը սկսել է գործել 2020 թվականի աշնանը՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում, գտնվում է Բեռլինի Պատմական Շառլոտենբուրգ թաղամասում: Կենտրոնն զբաղեցնում է 2000 քառակուսի մետր տարածք և կարող է ընդունել ավելի քան 1000 երիտասարդի։ Առաջիկայում կենտրոնը նախատեսում է լիովին անցնել ստացիոնար ուսուցման։