Արմինֆո. Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ջո Բայդենը Ժնեւում կքննարկեն ռազմավարական կայունության, COVID-19-ին հակազդեցության, կիբեռհանցագործությունների դեմ պայքարի հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրները, այդ թվում ՝ իրավիճակը Մերձավոր Արեւելքում, Ուկրաինայում, Լեռնային Ղարաբաղում, լրագրողներին հաղորդել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
"Ուկրաինայի, Սիրիայի, Լիբիայի, Աֆղանստանի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները նույնպես օրակարգում են։ Պուտինը եւ Բայդենը կքննարկեն նաեւ երրորդ երկրներում ռուսաստանցիների ձերբակալումները, դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը, Ռուսաստանի եւ ԱՄՆ ընդհանուր հարաբերությունների հարցերը: Նշվում է, որ երկու նախագահների որոշման դեպքում երկրների դեսպանները կարող են վերադառնալ Մոսկվա եւ Վաշինգտոն", - ըստ "ՌԻԱ Նովոստիի"՝ նշել է Ուշակովը։ Ընդ որում, նա հավելել է, որ երկու կողմերը կարող են սկսել խոսել նախապես չհամաձայնեցված ցանկացած թեմայի շուրջ: "Դրանց թվում կարող են լինել և իրավիճակը Բելառուսում, և Ալեքսեյ Նավալնիի թեման", - ընդգծել է նա։
Բայդենի եւ Պուտինի հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին Ժնեւում: