Արմինֆո.ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն համոզված է, որ ձերբակալված 15 հայերի վերադարձը հայրենիք և Հայաստանի կողմից ականազերծման կարևոր աշխատանքների իրականացմանը նպաստող տեղեկատվության փոխանցումը վստահության ամրապնդման երկար սպասված միջոց են: Այդ մասին հաղորդում է ԵԱՀԿ-ն։
"Այս կարեւոր քայլերը կողմերին մոտեցնում են երկխոսությանը, կայունությանը եւ համապարփակ կարգավորմանը։ Ես գնահատում եմ Վրաստանի եւ ԱՄՆ-ի կառավարությունների կարեւոր դերը, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ում Շվեդիայի նախագահության եւ Եվրախորհրդի նախագահի միջեւ հրաշալի համագործակցությունը մինչեւ համաձայնագրի կնքումը: Այդ իրադարձությունները կարեւոր քայլ են նաեւ Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության համար", - նշել է Լինդեն։ Արձանագրելով, որ հիմնական խնդիրները մնում են, նա Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել զարգացնել այդ դրական քայլերը' ազատ արձակելով մնացած բոլոր բանտարկյալներին եւ վերսկսելով բարձր մակարդակի բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ' բոլոր չլուծված հարցերի համապարփակ քաղաքական կարգավորում գտնելու համար:
Նշենք, որ նախօրեին Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 15 ռազմագերիների ՝ Աղդամի ականապատ տարածքների քարտեզի դիմաց։ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հաղորդել է, որ սա ականապատ տարածքների քարտեզների առաջին հանձնումն չէ Ադրբեջանին, առաջինը եղել է դեկտեմբերին:
Հարկ է նշել, որ ադրբեջանական գերության մեջ շարունակում է ապօրինաբար պահվել ավելի քան 200 հայ ռազմագերիներ և խաղաղ բնակիչներ ։ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի