Արմինֆո. Air Arabia ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 25-ից կմեկնարկի Շարմ Էլ Շեյխ -Երևան-Շարմ Էլ Շեյխ երթուղով չվերթեր:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի ծառայության հաղորդման համաձայն,
չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ օր:
«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը», - ավսում է հաղորդագրությունում:
Air Arabia-ն արաբական բյուջետային ավիաընկերություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Շարժա քաղաքում: Ավիաընկերությունն աշխատում է ուղեւորափոխադրումների շուկայում Շարժայի եւ Ալեքսանդրիայի օդանավակայաններից, ինչպես նաեւ Մարոկկոյի չորս օդանավակայաններից դեպի Մերձավոր արեւելքի, Հարավարեւելյան Ասիայի, Եվրոպայի եւ ԱՊՀ երկրներ:
Ավիաընկերությունն առաջին բյուջետային ավիափոխադրողն է Մերձավոր Արևելքում՝ թռիչքներ իրականացնելով դեպի աշխարհի 89 քաղաքներում ։ Air Arabia-ն տարբերվում է բազմաթիվ ցածրաբյուջետային փոխադրողներից նրանով, որ այն առաջարկում է նշանակման կետերի միջեւ թռիչքներ Շարջայի հիմնական օդանավակայանով, ինչպես նաեւ անվճար տրամադրվում է ուղեբեռի տեղափոխման ծառայություն: Ավիաընկերությունը ունի իր դուստր ստորաբաժանումները՝ Air Arabia Egypt Ալեքսանդրիայում, Եգիպտոսում եւ Air Arabia Maroc՝ Կասաբլանկայում: