Արմինֆո.Հայ-վրացական ցամաքային սահմանը սկսել է գործել ողջ ծավալով։ Վրաստանի վարչապետին առընթեր կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն, հունիսի 1-ից Վրաստանը բացում է ցամաքային սահմանները Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ։
Որոշման համաձայն ՝ Վրաստան այցը թույլատրված է աշխարհի ավելի քան 50 երկրների զբոսաշրջիկների համար: Մուտքը երկիր թույլատրվում է այն օտարերկրացիներին, ովքեր արդեն անցել են պատվաստման ամբողջական կուրս և սահմանին ներկայացնում են տեղեկանք կորոնավիրուսի ՊՇՌ-թեստի բացասական արդյունքների մասին: Նրանք, ովքեր չեն անցել պատվաստման ամբողջական կուրս, կարող են Վրաստան մտնել սահմանն անցնելուց 72 ժամ առաջ ՊՇՌ-թեստի հիման վրա, ինչպես նաեւ՝ պայմանով, որ հանրապետությունում գտնվելու երրորդ օրը եւս մեկ անգամ կորոնավիրուսի թեստ կհանձնեն:
Հիշեցնենք, որ Վրաստանը 2020 թվականի մարտի 16-ին կորոնավիրուսի համավարակի ֆոնին փակել է իր ցամաքային սահմանները։ Սահմանափակումները չէին անդրադարձել բեռնափոխադրումների վրա։