Արմինֆո.Հայաստանը չի ստորագրի Ադրբեջանի հետ փաստաթուղթը, քանի դեռ ադրբեջանական կազմավորումները չեն լքել Հայաստանի Հանրապետության տարածքը։ Այդ մասին մայիսի 26-ին խորհրդարանում կառավարության ժամի ընթացքում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը հիշեցրել է, որ ավելի վաղ արդեն ասել է. կամ համաձայնեցված փաստաթուղթը ստորագրվում է ադրբեջանական զինուժի դուրսբերումից հետո, կամ ստորագրվում է փաստաթուղթ, որում նշվում են ինչպես Ադրբեջանի զինվորականների դուրսբերման կոնկրետ ժամկետները, այնպես էլ՝ թե որ ուղղությամբ են նրանք նահանջելու:
Ընդ որում, Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ տարածք ներխուժումը Բաքվի ինքնուրույն որոշում չէ։ "Չգիտեմ, թե ում հետ են համաձայնեցվել Բաքվի գործողությունները, բայց վստահ եմ, որ նա միայնակ չէր համարձակվի նման քայլի գնալ։ Կարծում եմ ՝ որոշակի անձանց հետ, այնուամենայնիվ, համաձայնեցվել է այդ ծրագիրը, բայց քանի դեռ հստակություն չունենք, աշխատելու ենք։ Բայց հիմնավոր տեղեկությունների առկայության դեպքում, որ ինչ-որ միջազգային սուբյեկտների հետ այդ ծրագիրը համաձայնեցված է եղել, մենք պետք է բաց, հրապարակավ մեր ժողովրդին պատմենք վերջին, հնարավոր է, 10 տարիների իրադարձությունների մասին", - հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին կառավարության նիստի ընթացքում վարչապետի պաշտոնակատարը հաստատել էր համացանցում տարածված փաստաթղթի իսկությունը։ Նրա խոսքով ՝ միջազգային գործընկերների հետ ձեռք է բերվել նախնական համաձայնություն, որը հարյուր տոկոսով համընկնում է Հայաստանի ազգային շահերի հետ։ Ինչպես հավաստիացրել էր Փաշինյանը, ինքն պարտադիր կստորագրի այդ փաստաթուղթը, եթե Ադրբեջանը կատարի պայմանավորվածությունների իր մասը։