Արմինֆո. Հնդկաստանում անհանգստությամբ են հետևում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տիրող իրավիճակին։ Հնդկաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն ՝ այդ մասին հայտարարել Է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Արինդամ Բաղչին ՝ ի պատասխան հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով իրավիճակը մեկնաբանելու ԶԼՄ-ների խնդրանքին:
"Մենք անհանգստությամբ ենք հետևում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տիրող իրավիճակին։ Զինվորականների տեղաշարժի արդյունքում սահման ներխուժումը կարող է ապակայունացնել իրավիճակն ու հանգեցնել մարտական գործողությունների վերսկսման։ Մենք կոչ ենք անում խախտած կողմին անհապաղ հետ քաշել զորքերը եւ դադարեցնել հետագա ցանկացած սադրանք: Հնդկաստանը մշտապես հանդես է եկել քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով երկկողմ վեճերի խաղաղ կարգավորման օգտին: Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը կարեւոր են տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից", - ասված Է Հնդկաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: