Արմինֆո.ՀԱՊԿ ԱԳ նախարարները նախօրեին քննարկել են Սյունիքի մարզի իրավիճակի վերաբերյալ Հայաստանի խնդրանքը: Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, այդ մասին Դուշանբեում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
"Ուզում եմ նաև ասել, որ մենք երեկ արդեն ոչ պաշտոնական ռեժիմով սկսել ենք ՀԱՊԿ արտգործնախարարների աշխատանքը ։ Եվ երեկ երեկոյան կազմակերպված հանդիպման ընթացքում մենք դիտարկեցինք մեր հայ գործընկերների խնդրանքը։ Այդ խնդրանքին համապատասխան, մենք քննարկեցինք Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների իրավիճակը", - ասել Է Լավրովը, հավելելով, որ ռուսական կողմն, իր հերթին, տեղեկացրել է այն ջանքերի մասին, որոնք ձեռնարկվում են այն իրավիճակի լուծման համար, որն առաջացել է պետական սահմանի միջազգային-իրավական ձեւակերպման բացակայության պատճառով:
Լավրովը նաեւ տեղեկացրել է, որ կողմերի հետ նախնական պայմանավորվածության համաձայն, ՌԴ-ն առաջարկել է աջակցել սահմանազատման եւ սահմանագծման անցկացմանը՝ հանդես գալով հայ-ադրբեջանական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որին Ռուսաստանը կարող էր մասնակցել որպես խորհրդատու կամ միջնորդ:
Այժմ Դուշանբեում ընթանում է ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստը, որին մասնակցում է նաեւ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը: