Արմինֆո. ՀԱՊԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ Սյունիքի մարզում հայ-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակի առնչությամբ:
Կազմակերպության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն առընթեր Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը մայիսի 13-ին ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստի ընթացքում տեղեկացրել է մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին: Հայկական կողմի կարծիքով, Ադրբեջանի զինված ուժերը խախտել են սահմանը եւ խորացել Հայաստանի տարածքում մի քանի կիլոմետր:
"ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսով քննարկել է ստեղծված իրավիճակը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ։
ՀԱՊԿ-ում ուշադրությամբ հետեւում են Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը։ Իրավիճակի զարգացմանը զուգընթաց անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են Հավաքական անվտանգության պայմանագրի և ՀԱՊԿ կանոնադրության դրույթներով", - ասվում է ՀԱՊԿ հայտարարությունում:
Նշենք, որ նախօրեին ադրբեջանական 150-200 հոգուց բաղկացած մի խումբ զինվորականներ ապօրինաբար մուտք են գործել Սյունիքի մարզի տարածք և առաջանալով երկրի խորքը 3.5 կմ, եւ փորձում են ամրապնդվել "Սև լճի" մոտ։ Երեկվանից բանակցություններ են ընթանում կողմերի միջև, սակայն հարցն առայժմ լուծում չի գտել։ Հայաստանի իշխանությունները միայն գիշերը հաստատեցին այդ փաստը՝ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։ Զինդատախազությունը ռազմական ոստիկանությանը հանձնարարել է միջադեպի համակողմանի հետաքննություն անցկացնել ՝ նյութեր նախապատրաստելու համար