Արմինֆո. Սյունիքի մարզում Սև լճի շուրջ ստեղծված իրավիճակին նվիրված Անվտանգության խորհրդի նիստն ավարտվել է: ՀՀ գլխավոր շտաբի պետն ու պաշտպանության նախարարը շտապ լքել են ՀՀ կառավարության շենքը։ Նրանք անպատասխան են թողել լրագրողների հարցերը. "Ինչպե՞ս է ադրբեջանական ԶՈՒ-ին հաջողվել 3.5 կմ առաջ շարժվել Սյունիքում", "Որտե՞ղ էր այդ ժամանակ հայկական բանակը", "Չէ որ դա Հայաստանի տարածքն է"։
Նշենք, որ այսօր կառավարության նիստից առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սյունիքի մարզում իրավիճակը չի փոխվել. լճի մոտ կանգնած են Ադրբեջանի զինծառայողներ, կան նաեւ մեծ թվով հայ զինծառայողներ: Ընդ որում, Փաշինյանը շտապել է նշել, որ բանը չի հասել ռազմական էսկալացիայի, փոխհրաձգություններ և բախումներ չեն եղել, իսկ երեկվանից աշխատանքներ են տարվում ադրբեջանցի զինծառայողներին տարածքից դուրս բերելու ուղղությամբ: Այն, ինչ տեղի ունեցավ նախօրեին Սյունիքում, նա որակել է նախապատրաստված սադրանք։ "Ադրբեջանցիների մոտ եղել են բացահայտ կեղծ քարտեզներ, որոնց օգնությամբ պնդում են, թե գտնվում են Ադրբեջանի սահմաններում: Այն, որ դրանք (քարտզները – խմբ.) կեղծ են, ակնհայտ է դառնում խորհրդային ժամանակների քարտեզների հետ համեմատության մեջ, իսկ կեղծ քարտեզների գոյությունը վկայում է այն մասին, որ գործ ունենք կազմակերպված սադրանքի հետ", - պարզաբանել է Փաշինյանը ։