Արմինֆո. Խորապես մտահոգված ենք Երուսաղեմում շարունակվող բախումների կապակցությամբ։ Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում:
«Կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել` նվազեցնելու լարվածությունը և կանխելու քաղաքացիական անձանց շրջանում հետագա զոհերը», - նշված է հայտարարությունում։
Երուսաղեմի Հին քաղաքում զանգվածային անկարգությունները սկսվել են ապրիլի 22-ին։ Բախումներ են տեղի ունեցել նաեւ մայիսի 7-ին, վերսկսվել են մայիսի 10-ին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ համաշխարհային ԶԼՄ-ները խեղաթյուրում են Արեւելյան Երուսաղեմում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկատվությունը: Իսրայելի պաշտպանության բանակը մեկ օրով դադարեցրել է "Հրե մարտակառքեր" զորավարժությունները, որպեսզի "բոլոր ջանքերը կենտրոնացնի էսկալացիայի սցենարների նախապատրաստման եւ պատրաստության վրա", - հաղորդում Է Reuters-ը ՝ վկայակոչելով Գլխավոր շտաբի պետ Ավիվ Կոխավիի հայտարարությունը: Անկարգությունների ժամանակ տուժել է ավելի քան 300 մարդ, առավելապես՝ պաղեստինցիներ։
Ըստ ԶԼՄ-ների, իսրայելապաղեստինյան հակամարտության հերթական սրման փորձաքարերից մեկը Արեւելյան Երուսաղեմի երկու շրջանների վերաբերյալ իսրայելական դատարանի որոշումն է՝ մի քանի արաբ ընտանիքների արտաքսման մասին: Դրա պատճառով անկարգություններ են սկսվել, որոնք վերածվել են ոստիկանության հետ բախումների։