Արմինֆո. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ-ն, զրուցակիցները երկուստեք ընդգծել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերը շարունակելու կարեւորություն:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները լուրջ մտահոգություն են հայտնել պաղեստինաիսրայելական հարաբերությունների սրման եւ Արեւելյան Երուսաղեմում, առաջին հերթին Ալ Աքսա մզկիթի համալիրի շրջանում լարվածության վտանգավոր աճի կապակցությամբ: