Արմինֆո. Իմ կարծիքով ՝ Նիկոլ Փաշինյանին սոցհարցումների խոստացած մեծամասնությունն ապագա գումարման խորհրդարանում չի արտացոլում իրական նախընտրական պատկերը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Լուսավոր Հայաստան" խորհրդարանական խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
"Ես չեմ կարծում, թե նա այսօր աջակցության նման մակարդակ ունի։ Ընդհանուր առմամբ, Հայաստանում սոցհարցումները երբեք չեն արտացոլել իրական իրավիճակը, ինչը պայմանավորված է մեր քաղաքացիների ավանդական վախերով սեփական կարծիքը և ապագա ընտրությունը հրապարակելու վերաբերյալ ։ Բայց գլխավոր խնդիրը, նույնիսկ, դա չէ։ Գլխավոր խնդիրն այն է, որ եթե այդ կանխատեսումներն իրականանան, և Փաշինյանը կրկին վերցնի իշխանությունը, մեր քաղաքացիների կյանքում, մեր երկրում ոչինչ տեղի չի ունենա", - նշել է նա։
Մինչդեռ, հայ ընտրողները, նրա խոսքով, այսօր առաջվա պես կողմնորոշված են դեպի փոփոխություններ, դեպի բարեփոխումներ, դեպի դրական փոփոխություններ։ Ընդ որում՝ ինչպես երկրի կյանքում, այնպես էլ սեփական կյանքում։ Սակայն իշխանության կողմից ցուցաբերվող պասիվ-բարոյալքող վարքագիծը, ըստ պատգամավորի կանխատեսումների, կշարունակվի նաև արտահերթ ընտրություններից հետո։ Այն միակ տարբերությամբ, որ դրան ավելանալու է միայն դատարկ տեղում հիմնված ինքնավստահության լրացուցիչ մաս։
Այսպիսով, Փաշինյանի և նրա քաղաքական ուժի վերընտրությունը, նույնիսկ, պատերազմից հետո, տարածքների և մարդկային կյանքերի կորստից հետո, ըստ Սամսոնյանի, միայն ինքնավստահության ավելի մեծ աստիճան կտա նրանց։ Եվ, համապատասխանաբար, քաղաքական, և՝ ոչ միայն, ընդդիմախոսների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ավելի մեծ աստիճան, ինչը, ըստ նրա կանխատեսումների, միանգամայն կարող է պսակվել բռնաճնշումներով։
Նրա կարծիքով, եւս մեկ խնդիր է արտահերթ ընտրությունների արդյունքում անցյալից ռեւանշիստական ուժերի իշխանության թույլ չտալը։ Քանի որ անցյալի ուժերի վերակենդանացումը, խորհրդարանականի կանխատեսումներով, կհանգեցնի գործող իշխանության նկատմամբ ռևանշի իրականացման։ Վերջինս էլ կհանգեցնի Հայաստանի և հայ հասարակության իրական խնդիրների լուծման անհնարինության։ Օրինակ, ըստ Սամսոնյանի, հեռու գնալ պետք չէ. 2018 թվին նույն Փաշինյանը, ինստիտուցիոնալ խնդիրները լուծելու փոխարեն, նախընտրեց զբաղվել "նախկինների" անիմաստ հետապնդմամբ։
"Թե ինչով ավարտվեց այդ ամենը, մենք բոլորս տեսնում ենք այսօր։ Դրա համար էլ չեմ կարծում, որ նման հետընտրական հեռանկարները բխում են մեր շահերից։ Այս ամբողջ թունավոր մթնոլորտն ուղղակի կրկին մեզ ներքաղաքական ճգնաժամի կհասցնի՝ ուղեկցող բոլոր կասկածելի հրապույրներով։ Ուստի, շատ կարևոր է գիտակցել և մատնանշել ներկա իրավիճակի իրական մեղավորներին և թույլ չտալ նրանց կրկին իշխանության գալ։ Ինչ-որ մեկը պետք է պատասխանատվություն կրի մեր բոլոր կորուստների և զոհերի համար ։ Հակառակ դեպքում մենք, պարզապես, չենք կարող առաջ գնալ, չէ որ մեր մարդիկ դեռ շարունակում են արդարություն փնտրել", - ամփոփել է պատգամավորը։