Arminfo.info


 Հինգշաբթի, 6 Մայիսի 2021 22:53
Նաիրա Բադալյան

Տնտեսական, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում թույլ կտա վերջ դնել Հայաստանի շրջափակմանը և ապահովել տարածաշրջանի բոլոր պետությունների փոխշահավետ փոխգործակցությունը՝ ի նպաստ համընդհանուր շահի.  Լավրով

Տնտեսական, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում թույլ կտա վերջ դնել Հայաստանի շրջափակմանը և ապահովել տարածաշրջանի բոլոր պետությունների փոխշահավետ փոխգործակցությունը՝ ի նպաստ համընդհանուր շահի.  Լավրով

Արմինֆո.Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և նրա գլխավորած պատվիրակությանը:

 

Կառավարության մամուլի ծառֆայության հաղորդման համաձայն, ողջունելով հյուրերին, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի Սերգեյ Վիկտորի,Հարգելի գործընկերներ,ուրախ եմ ձեզ հետ հանդիպման և Հայաստանի կառավարությունում ձեզ ողջունելու հնարավորության համար:Մեր երկրների միջև փոխհարաբերությունները դաշնակցային բնույթ են կրում և կառուցվում են ռազմավարական գործընկերության սկզբունքի և մեր ժողովուրդների եղբայրական հարաբերությունների վրա: Ուրախ եմ արձանագրել, որ վերջին ամիսներին մեր հարաբերություններն էլ ավելի են ամրապնդվել՝ հերթական անգամ անցնելով ամրության փորձությունը: Դժվար պահին Ռուսաստանի Դաշնությունը մեզ օգնության ձեռք մեկնեց և օգնեց լուծել այն խնդիրները, որոնք առաջացել էին համավարակի և Ղարաբաղի դեմ ագրեսիայի հետևանքով: Ռուսաստանի Դաշնության ջանքերի շնորհիվ հաջողվեց կանգնեցնել պատերազմական գործողությունները և հասնել մեր տարածաշրջանում իրավիճակի լարվածության էական նվազեցման: Այսօր Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ամուր երաշխիք է հանդիսանում: Առանձնահատուկ ցանկանում եմ ընդգծել Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի դերը տարածաշրջանում խաղաղության ձեռքբերման հարցում, ինչպես նաև նրա ջանքերը Լեռնային Ղարաբաղի կենսագործունեության համար պայմանների ստեղծման ուղղությամբ: Այս առումով կցանկանայի վստահեցնել, որ Հայաստանն այսուհետ ևս կշարունակի ձեռնարկել բոլոր միջոցները՝ ուղղված այն պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով: Պատրաստ ենք նաև առավելագույն ջանքեր գործադրել՝ կողմերի միջև, եռակողմ ձևաչափով, կառուցողական երկխոսություն ապահովելու համար:

Սակայն պետք է նշեմ, որ Ադրբեջանի գործողությունները բոլորովին էլ չեն նպաստում եռակողմ երկխոսության առաջընթացին: Բաքվի գործողությունները, որը մանիպուլացնում է ռազմագերիների վերադարձի հարցը, իրականացնում է հակահայկական վակխանալիա, Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ է հայտնում և հիմա էլ սկսել է ոչնչացնել հայ ժողովրդի մշակութային ու կրոնական ժառանգությունը, հակառակը, ուղղված են տարածաշրջանում իրավիճակի լարմանը և պայմանավորվածությունների տապալմանը: Այս համատեքստում կցանկանայի գոհունակությամբ նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողությունները, որի վերջին հայտարարությունը, ըստ էության, արձագանք է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմանը: Համանախագահների՝ ապրիլի 13-ի հայտարարության մեջ արտահայտված դիրքորոշումը համահունչ է այսօր առկա հիմնական խնդիրների առնչությամբ մեր դիրքորոշմանը: Այս առումով ցանկանում եմ ընդգծել մեր դիրքորոշումն առ այն, որ անհրաժեշտ է վերականգնել խաղաղ գործընթացը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու նպատակով, համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա:

 

Հարգելի Սերգեյ Վիկտորի, ևս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ և վստահ եմ, որ այսօր մենք կառուցողական և արդյունավետ բանակցություններ կունենանք»:

 

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, շատ շնորհակալ եմ: Հերթական անգամ Երևան այցի առաջին իսկ պահից մենք զգում ենք հայ ժողովրդի, մեր բարեկամների ջերմ վերաբերմունքը: Շնորհակալ ենք Ձեզ այն ուշադրության համար, որն անձամբ Դուք եք հատկացնում մեր պատվիրակությանը: Այսօր ձեզ հետ շփումների շրջանակում ունեցանք շատ մանրամասն, առարկայական, վստահելի բանակցություններ՝ մեր երկկողմ հարաբերությունների բոլոր հարցերի, տարածաշրջանային խնդիրների, միջազգային կառույցներում համագործակցության շուրջ և հերթական անգամ ընդգծեցինք մեր փոխգործակցության բոլոր ոլորտներում դաշնակցային կապերի, ռազմավարական գործընկերության առանձնահատուկ նշանակությունը: Ձեր և Ռուսաստանի Դաշնության նախագահի միջև քաղաքական երկխոսությունը, անգամ համավարակային այս տարում, բավական ինտենսիվ է: Դուք երկու անգամ մանրակրկիտ շփվել եք Մոսկվայում հանդիպումների ընթացքում, բազմիցս հեռախոսազրույցներ եք ունեցել, և Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը Ձեզ ամենաջերմ բարեմաղթանքներն է փոխանցում՝ մաղթելով հաջողություններ ձեր երկրի զարգացման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ձեռք բերված պայմանավորվածությունների կենսագործման ուղղությամբ Ձեր գործունեության մեջ:

Գալիք տարում մենք նշում ենք մեր դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության հիմնարար պայմանագրի 25-ամյակը: Այն առանցքային փաստաթուղթ է, որը սահմանում է մեր երկարաժամկետ հարաբերությունները, և որն արդեն հետևողականորեն իրագործվում է բոլոր ուղղություններով՝ լինի դա տնտեսություն, քաղաքական կապեր, կամ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցություն: Մենք հավատարիմ ենք մեր դաշնակցի՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանը: Այդ մասին խոսվել է և՛ նախագահ Պուտինի հետ Ձեր ունեցած զրույցներում, և՛ այն շփումներում, որոնք պարբերական և ինտենսիվ են մեր պաշտպանական գերատեսչությունների միջև: Այստեղ նույնպես որևէ կասկած լինել չի կարող:

Շատ ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները: Շնորհակալ ենք Ձեզ այն բանի համար, որ Դուք ընդգծում եք Ռուսաստանի և անձամբ նախագահ Պուտինի դերն այն ջանքերում, որոնք թույլ տվեցին կանգնեցնել ռազմական գործողությունները և համաձայնեցնել բոլոր կողմերի հետագա գործողությունների կայուն շրջանակը:

Ամենաակտիվ կերպով աջակցում ենք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը, որոնք զբաղվում են գործնականում այս փուլում ամենանշանակալի հարցերով՝ տնտեսական, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, ինչը գործնականում թույլ կտա ոչ միայն քաղաքական մակարդակով, ինչպես դա արդեն արվել է, վերջ դնել Հայաստանի շրջափակմանը և ապահովել տարածաշրջանի բոլոր պետությունների փոխշահավետ փոխգործակցությունը՝ ի նպաստ համընդհանուր շահի:

Անկասկած, մենք կշարունակենք Լեռնային Ղարաբաղում մեր խաղաղապահ առաքելության ջանքերը: Եռակողմ պայմանավորվածությունն ապահովում է մեր խաղաղապահների լիազորությունները՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման և Լաչինի միջանցքի գործելու առումով: Մեր խաղաղապահները, իհարկե, կանեն ամեն ինչ, որպեսզի լուծեն մնացած հարցերը՝ կապված շփման հստակ գծի որոշման, դրա անցնելու հարցով փոխշահավետ պայմանավորվածությունների ապահովման հետ: Եվ, անկասկած, Հայաստանի ու Ադրբեջանի միջև դելիմիտացիա, դեմարկացիա հնարավոր կլինի, երբ այս բոլոր քայլերն իրագործվեն: ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ մենք շարունակում ենք հանդես գալ բոլոր հումանիտար հարցերի լուծման, այդ թվում՝ պահվող անձանց վերադարձի գործընթացն ավարտելու դիրքերից: Հասկանում ենք այդ քայլի խորհրդանշական, հոգեբանական նշանակությունը և վստահ ենք, որ մոտ ժամանակներս կկարողանանք լուծել այդ խնդիրը: Դա դրական, կառուցողական մթնոլորտ կստեղծի վերջնական կարգավորման հետագա բոլոր հարցերում առաջ շարժվելու համար: Ամեն կերպ կաջակցենք այդ հարցերի լուծմանը բոլոր ձևերով, ձևաչափերով՝ և՛ նախորդ տարվա նոյեմբերի և այս տարվա հունվարի եռակողմ հայտարարությունների իրականացման գծով, և՛ ամեն կերպ կխթանենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հնարավորինս դրական մթնոլորտի ձևավորմանը միտված գործունեությունը՝ մնացած բոլոր հարցերի հետագա լուծման նպատակով:

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ Ձեր կողմից ընդունելության այս հնարավորության համար: Համոզված եմ, որ և՛ Ձեզ հետ, և՛ ԱԳՆ-ում այսօր մեր ունեցած բանակցությունների արդյունքները թույլ կտան առաջ մղել մեր դաշնակցային հարաբերությունները բոլոր ուղղություններով:

Շնորհակալ եմ»:

 

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին և զարգացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին և հումանիտար հարցերի կարգավորմանը: Մտքեր են փոխանակվել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և ՌԴ արտգործնախարարի նշած ուղղություններով քայլերի և անելիքների շուրջ:

 

Նիկոլ Փաշինյանը Սերգեյ Լավրովի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից շարունակվող հակահայկական հռետորաբանության վրա և անդրադարձել Բաքվում բացված, այսպես կոչված, «ռազմավարի պուրակին», որտեղ ներկայացված են հայատյաց, արժանապատվությունը նսեմացնող բովանդակությամբ ցուցադրություններ՝և անընդունելի համարելով այդ գործում երեխաների, դպրոցականների ներգրավումը, ինչը և այսօր արվում է Ադրբեջանի կողմից:

 

ՌԴ արտգործնախարարը կարևորել է տարածաշրջանում կառուցողական մթնոլորտի և երկխոսության ձևավորման ուղղությամբ համատեղ ջանքերը: Սերգեյ Լավրովը նաև արդյունավետ է գնահատել հայաստանցի իր գործընկերոջ հետ ունեցած բանակցությունները և կիսվել այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իր այցից տպավորություններով՝ նշելով, որ Ռուսաստանը մշտապես բարեկամ հայ ժողովրդի կողքին է:

 

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի և անվտանգային մարտահրավերների շուրջ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Ռուսաստանի դեսպան Եվդոկիմովին։Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Ռուսաստանի դեսպան Եվդոկիմովին։
Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի նկատմամբ գործը կուղարկվի դատարանԱնդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի նկատմամբ գործը կուղարկվի դատարան
Հայաստանն ու ԱՄՆ-ը գոհունակություն են հայտնել համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման աննախադեպ դինամիկայի կապակցությամբՀայաստանն ու ԱՄՆ-ը գոհունակություն են հայտնել համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման աննախադեպ դինամիկայի կապակցությամբ
Կամբոջան բարձր է գնահատում Հայաստանի հետ իր երկարատև բարեկամական և սերտ համագործակցության հարաբերությունները. Հուն ՄանեթԿամբոջան բարձր է գնահատում Հայաստանի հետ իր երկարատև բարեկամական և սերտ համագործակցության հարաբերությունները. Հուն Մանեթ
ՀՀ վարչապետն ընդգծում է հայ-ամերիկյան հագեցած օրակարգի հետևողական առաջմղման անհրաժեշտությունըՀՀ վարչապետն ընդգծում է հայ-ամերիկյան հագեցած օրակարգի հետևողական առաջմղման անհրաժեշտությունը
Օրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի իրավունքների պաշտպանությունը ենթադրում է զգայուն մոտեցումներ․ օմբուդսմենՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի իրավունքների պաշտպանությունը ենթադրում է զգայուն մոտեցումներ․ օմբուդսմեն
Բաքվի իշխանությունների հերթական հիստերիան. Ռուսաստանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆԲաքվի իշխանությունների հերթական հիստերիան. Ռուսաստանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ
Լիլիթ Գալստյան. իմ նպատակը մնում է անփոփոխ՝ հասնել երկրում իրական փոփոխությունների և ստեղծել կենսունակ պետությունԼիլիթ Գալստյան. իմ նպատակը մնում է անփոփոխ՝ հասնել երկրում իրական փոփոխությունների և ստեղծել կենսունակ պետություն
COP-17-ը Երևանում անցկացնելու պատճառով մայրաքաղաքի դպրոցներում դասեր չեն անցկացվիCOP-17-ը Երևանում անցկացնելու պատճառով մայրաքաղաքի դպրոցներում դասեր չեն անցկացվի
Չինաստան-Եվրասիա հիմնադրամի հիմնադիրը Միջազգային ուսումնասիրությունների ասոցիացիայի կառավարման խորհրդում բոլոր երկրների ներկայացուցչի պաշտոնի թեկնածուների շարքում էՉինաստան-Եվրասիա հիմնադրամի հիմնադիրը Միջազգային ուսումնասիրությունների ասոցիացիայի կառավարման խորհրդում բոլոր երկրների ներկայացուցչի պաշտոնի թեկնածուների շարքում է
Սիսիան համայնքին վերադարձվել է ևս մեկ հողամասՍիսիան համայնքին վերադարձվել է ևս մեկ հողամաս
Վիետնամի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ ՓաշինյանինՎիետնամի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
Ոստիկանապետ. Հանցագործության մակարդակը 2026 թվականի առաջին կիսամյակում նվազել է 0.3%-ովՈստիկանապետ. Հանցագործության մակարդակը 2026 թվականի առաջին կիսամյակում նվազել է 0.3%-ով
«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Երևանում«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Երևանում
Հայաստանն ու Հնդկաստանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիրՀայաստանն ու Հնդկաստանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր
Փոխնախարար. Հանցագործությունների կանխարգելումը հանրային անվտանգության քաղաքականության հիմքում էՓոխնախարար. Հանցագործությունների կանխարգելումը հանրային անվտանգության քաղաքականության հիմքում է
Հայաստանի որոնողափրկարարական խումբը պատրաստվում է INSARAG միջազգային վերահավաստագրմանը, որը նախատեսված է 2028 թվականինՀայաստանի որոնողափրկարարական խումբը պատրաստվում է INSARAG միջազգային վերահավաստագրմանը, որը նախատեսված է 2028 թվականին
Փաստաբաններ. Ավետիք Չալաբյանի գործն ուղարկվել է դատարանՓաստաբաններ. Ավետիք Չալաբյանի գործն ուղարկվել է դատարան
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը՝ Աբրահամ Համադի գլխավորությամբ  ժամանել է ՀայաստանԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը՝ Աբրահամ Համադի գլխավորությամբ ժամանել է Հայաստան
Օգոստոսի 19-ին Հայաստանում ԵՄ գրասենյակի առջև կկայանա քաղբանտարկյալների պաշտպանության հանրահավաքՕգոստոսի 19-ին Հայաստանում ԵՄ գրասենյակի առջև կկայանա քաղբանտարկյալների պաշտպանության հանրահավաք
Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակըԹուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը
Ընդդիմադիր. Հայաստանի գործող ռեժիմը հետապնդում է այն գործիչներին և կառույցներին, որոնք զբաղվում են ազգային հարցերովԸնդդիմադիր. Հայաստանի գործող ռեժիմը հետապնդում է այն գործիչներին և կառույցներին, որոնք զբաղվում են ազգային հարցերով
Նարեկ Կարապետյան. Մենք չենք ուզում երկրում նման անարխիկ իրավիճակ, երբ պետության ղեկավարը զբաղված է ամեն ինչով, բացի իր անմիջական պարտականություններիցՆարեկ Կարապետյան. Մենք չենք ուզում երկրում նման անարխիկ իրավիճակ, երբ պետության ղեկավարը զբաղված է ամեն ինչով, բացի իր անմիջական պարտականություններից
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել «Վարչաֆեստ» մրցույթին և փառատոնինՆիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել «Վարչաֆեստ» մրցույթին և փառատոնին
"Ուժեղ Հայաստանը" և Միացյալ Թագավորության դեսպանը քննարկել են Հայաստանի դատաիրավական համակարգի խնդիրները
"Հայաստան" խմբակցության ղեկավարը Միացյալ Թագավորության դեսպանի հետ քննարկել է համագործակցության հարցեր
Հայտնի սյունակագիր Դեյվիդ Իգնաթիուսն ընդգրկվել է Հայտնի սյունակագիր Դեյվիդ Իգնաթիուսն ընդգրկվել է "Ավրորա" մրցանակի ընտրող հանձնաժողովի կազմում
Սուրեն Պապիկյանն աշխատանքից ազատել է իր երկու խորհրդականներինՍուրեն Պապիկյանն աշխատանքից ազատել է իր երկու խորհրդականներին
Ավելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն էԱվելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է
ԿԳՄՍՆ  և «Saté-Âtre»  թատերական  ընկերության միջև ստորագրվել է համագործացության  հուշագիր՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային կապերն ամրապնդելու նպատակովԿԳՄՍՆ  և «Saté-Âtre»  թատերական  ընկերության միջև ստորագրվել է համագործացության  հուշագիր՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային կապերն ամրապնդելու նպատակով
Քոչարյանը՝ Հովհաննիսյանի նշանակման մասին․ միայն ժամանակը ցույց կտա, թե ինչպես է յուրաքանչյուր մարդ պատկերացնում է իր հաջորդ կարիերային ուղինՔոչարյանը՝ Հովհաննիսյանի նշանակման մասին․ միայն ժամանակը ցույց կտա, թե ինչպես է յուրաքանչյուր մարդ պատկերացնում է իր հաջորդ կարիերային ուղին
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է հետախուզվող անձին հանձնելու մասին Հայաստանի Գլխավոր դատախազության միջնորդությունըՎրաստանի իրավասու մարմինը բավարարել է հետախուզվող անձին հանձնելու մասին Հայաստանի Գլխավոր դատախազության միջնորդությունը
Միլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBankՄիլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBank
Հայաստանն ու Հնդկաստանը սահմանել են երկու երկրների ԶՈՒ գլխավոր շտաբների միջև համագործակցության նոր ձևաչափՀայաստանն ու Հնդկաստանը սահմանել են երկու երկրների ԶՈՒ գլխավոր շտաբների միջև համագործակցության նոր ձևաչափ
Հայաստանի Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունիՀայաստանի Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունի
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է ինքնասպանություն գործած Զաքարյանի ծառայակցի կալանավորման մասինՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է ինքնասպանություն գործած Զաքարյանի ծառայակցի կալանավորման մասին
Հայաստանում նշել են Օշականի ճակատամարտի 199-րդ տարեդարձըՀայաստանում նշել են Օշականի ճակատամարտի 199-րդ տարեդարձը
Ազգային ժողովի նիստում քննարկվում է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունըԱզգային ժողովի նիստում քննարկվում է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունը
Ավարտվել է Աշոտյանի և ևս երկու անձի նկատմամբ քրեական գործի նախաքննությունըԱվարտվել է Աշոտյանի և ևս երկու անձի նկատմամբ քրեական գործի նախաքննությունը
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության առաքելության ղեկավարի հետՎարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության առաքելության ղեկավարի հետ
Մոսկվայում գտնվող ադրբեջանական սփյուռքի ղեկավարը արտաքսվել է Ռուսաստանից։Մոսկվայում գտնվող ադրբեջանական սփյուռքի ղեկավարը արտաքսվել է Ռուսաստանից։
Ազգային ժողովի պատգամավոր. Հայաստանը չի քննարկում որևէ այլ անվտանգության կազմակերպության անդամակցության հարցըԱզգային ժողովի պատգամավոր. Հայաստանը չի քննարկում որևէ այլ անվտանգության կազմակերպության անդամակցության հարցը
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են պաշտպանական համագործակցությունըՀայաստանն ու Հնդկաստանը քննարկել են պաշտպանական համագործակցությունը
Երևանը կհյուրընկալի 2026 թվականի «Հայրենասիրական օրերը»Երևանը կհյուրընկալի 2026 թվականի «Հայրենասիրական օրերը»
ՀՀ դատախազությունը պահանջում է Պետական եկամուտների կոմիտեի Գուգարքի մասնաճյուղի նախկին ղեկավարի գույքը բռնագանձել պետության օգտինՀՀ դատախազությունը պահանջում է Պետական եկամուտների կոմիտեի Գուգարքի մասնաճյուղի նախկին ղեկավարի գույքը բռնագանձել պետության օգտին
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար. Կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետումՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար. Կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետում
Հնդկաստանի պաշտպանության նախարարը  գտնվում է ՀայաստանումՀնդկաստանի պաշտպանության նախարարը գտնվում է Հայաստանում
Հայաստանում ընդլայնում են միջուկային բժշկության հնարավորությունները. Փաշինյանն այցելել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնՀայաստանում ընդլայնում են միջուկային բժշկության հնարավորությունները. Փաշինյանն այցելել է Միջուկային բժշկության ազգային կենտրոն
Պաշտպանության նախարարությունում քննարկել են բանակում ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումներըՊաշտպանության նախարարությունում քննարկել են բանակում ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումները
Հայաստանն ու Ուկրաինան քննարկել են միջխորհրդարանական համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Ուկրաինան քննարկել են միջխորհրդարանական համագործակցության զարգացման հնարավորությունները
2026թ. առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է դրական միգրացիոն սալդո2026թ. առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է դրական միգրացիոն սալդո
Հայաստանի բնակչությունը գերազանցել է 3.1 միլիոնըՀայաստանի բնակչությունը գերազանցել է 3.1 միլիոնը
2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ծնվել է 14 281 երեխա2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ծնվել է 14 281 երեխա
Կիևում քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման հեռանկարներըԿիևում քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման հեռանկարները
Հայաստանն ու Ռուանդան քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Ռուանդան քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության հնարավորությունները
ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին համարում են կազմակերպության դաշնակից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին համարում են կազմակերպության դաշնակից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Նոր նմուշի կենսաչափական անձնագիրը Հայաստանի քաղաքացիների համար կարժենա 28 650 դրամՆոր նմուշի կենսաչափական անձնագիրը Հայաստանի քաղաքացիների համար կարժենա 28 650 դրամ
Սևանա լճի ափամերձ հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության սեփականությանըՍևանա լճի ափամերձ հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության սեփականությանը
"Ուժեղ Հայաստան" խմբակցությունը Դավիթ Ղազինյանին առաջադրել է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար
Հայաստանն ու Արգենտինան նշում են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակըՀայաստանն ու Արգենտինան նշում են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար