Արմինֆո. ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի կողմից ձերբակալված երեք հայերի ազատ արձակումը։ Այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
"Մենք երկու կողմերին կոչ ենք անում ամբողջությամբ եւ օպերատիվ ավարտել բոլոր բանտարկյալների, ձերբակալվածների, գերիների, ինչպես նաեւ զոհվածների աճյունների փոխանակման գործընթացը, ինչպես նաեւ պահպանել ձերբակալվածների հետ մարդասիրական վերաբերմունք ապահովելու պարտավորությունները", - նշել է Բլինքենը: