Արմինֆո.Համաշխարհային բանկը պատրաստակամություն է հայտնել համաֆինանսավորել Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես բնակվող արցախցիներին աջակցության 25 ծրագրերից 4-ը: Այդ մասին հայտարարել Է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը մայիսի 6-ին կառավարության նիստում, որի ընթացքում հավանության է արժանացել Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՀԲ հիմնական վարկային հաստատություն) հետ համապատասխան համաձայնագրի ստորագրման առաջարկը։
Գրիգորյանի խոսքով, այդ ծրագրերի անհատույց համաֆինանսավորման համար ՀԲ-ն կհատկացնի 3 մլն 718 հազար դոլարի չափով գումար:
Դրամաշնորհային համաձայնագրի նպատակն է 4 ծրագրերի միջոցով ապահովել Արցախի բնակիչների (բացառությամբ աշխատունակ տղամարդկանց) ամսական 68 հազար դրամի նպաստները, փոխհատուցել բնակարանի վարձավճարը, եթե տան տերերն իրենց մոտ փախստականներ են ընդունում ՀՀ – ում՝ ամսական 30 հազար դրամի չափով, եւ 45 հազար դրամ՝ Արցախում, աջակցել արցախցիների ժամանակավոր աշխատանքի տեղավորման ծրագրերին: