Արմինֆո.Հայաստանը չի ծրագրում լոքդաուն մտցնել COVID - 19-ի պատճառով, մայիսի 6-ին կառավարության նիստում հաղորդել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նրա ասելով, դեռ 2020 թվականի հուլիսին Հայաստանը մտադիր էր երկրորդ անգամ լոքդաուն մտցնել կորոնավիրուսին առնչվող իրավիճակի պատճառով։ "Ես ուրախ եմ, որ մենք շատ դժվար որոշում կայացրեցինք այլևս երբեք լոքդաուն չմտցել։ Ժամանակը ցույց տվեց, որ դա միանգամայն արդարացված որոշում էր", - եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանում 2020թ. մարտի 16-ից մինչեւ սեպտեմբերի 11-ը գործել է արտակարգ դրության ռեժիմ։ Այժմ երկրում կարանտին է սահմանված, որը կշարունակվի մինչեւ 2021 թվականի հուլիսի 11-ը: "Դիմակների ռեժիմը" հանրապետությունում պահպանվում է։