Արմինֆո. Մայիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, կատարվել է 1000909 թեստավորում, եւ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 217900 դեպք (21,7 տոկոս), որոնցից 201559-ն` առողջացած, 4178-ը` մահվան ելքով:
Առողջապահության նախարարության մամուլի ծառֆայության հաղորդման համաձայն, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11134 պացիենտ: «Այսպիսով` երեկ կատարվել է 3954 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 493 նոր դեպք: Ունենք 452 առողջացած և 13 մահվան դեպք», - ասվում է հաղորդագրությունում: