Արմինֆո.Ապրիլի 29-ին ԶԼՄ-ներում հրապարակումներ էին եղել, որ պղծել են Մահաթմա Գանդիի արձանը: Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը դեպքի վայրում պարզել էր, որ վնասել են Հալաբյան և Մարգարյան փողոցների հարակից զբոսայգում տեղադրված Մահաթմա Գանդիի արձանը և պատվանդանը:
«Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզներն ու ԱԱԾ Երևան քաղաքի վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումներով պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Երևան քաղաքի 61-ամյա բնակիչը մայիսի 3-ին բերման է ենթարկվել Մաշտոցի բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Կատարվում է նախաքննություն», - ասվում է ՀՀ ոստիկանության հաղորդագրությունում: