
Արմինֆո. Հաջորդ շաբաթ փոփոխություններ կկատարվեն կարանտինի մասին կառավարության որոշման մեջ։ Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Մասնավորապես, նա պարզաբանել է, որ, փոփոխության համաձայն, պատվաստված ՀՀ քաղաքացիներին երկրից մեկնելիս կամ երկիր մուտք գործելիս այլեւս անհրաժեշտ չի լինի հանձնել ՊՇՌ-թեստ: "Պատվաստումը կարեւոր քայլ է եւ սահմանափակումներից ազատվելու եւ նորմալ կենսապայմաններին վերադառնալու միջոց", - ընդգծել է նա: Այս առնչությամբ նախարարը հիշեցրել է էլեկտրոնային համակարգի ներդրման մասին, որի շրջանակներում պատվաստված քաղաքացիներին կտրամադրվեն համապատասխան հավաստագրեր: Արդյունքում, ըստ Ավանեսյանի, հնարավոր կլինի մոռանալ մեկուսացման ռեժիմի մասին և ազատ մուտք գործել ու դուրս գալ երկրից։
Լրագրողների խնդրանքով առողջապահական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև պատվաստումների մասին կառավարության ղեկավարի հայտարարությանը, նշելով, որ վարչապետի կողմից պարտադրանքի մասին խոսք չի եղել ։ "Կոչ է արվել սկսել անձնական օրինակով", - նշել է նախարարը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստան է ներմուծվ AstraZeneca բրիտանա-շվեդական պատվաստանյութի 24 հազար չափաբաժին եւ ռուսական «Սպուտնիկ V» 15 հազար չափաբաժին: Նախօրեին ռուսական պատվաստանյութի հերթական խմբաքանակն է ստացվել եւս 14 հազար մարդու համար: Բացի այդ, Հայաստանն արդեն ստացել է չինական պատվաստանյութի 100 հազար չափաբաժին, որոնք նախատեսված են 50 հազար մարդու համար ։ Դեղամիջոցը Հայաստանին տրամադրվել է անվճար, հայկական կողմը միայն կազմակերպել է փոխադրումը։ Կա նաև նախնական պայմանավորվածություն Novavax (ԱՄՆ) պատվաստանյութի ձեռք բերման վերաբերյալ, սակայն չեն հստակեցվել պատվաստանյութի ժամկետներն ու արժեքը։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, մինչեւ 2021 թվականի վերջը նախատեսվում է պատվաստել Հայաստանի բնակչության 20 տոկոսին: Այսօրվա դրությամբ Հայաստանում պատվաստվել է 2 690 քաղաքացի։
Նշենք, որ ապրիլի 29 - ի ժամը 11:00 - ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացածների ընդհանուր թիվը կազմել է 215 528 մարդ (22%), առողջացածների թիվը հասել է 197 171-ի (91,5%), մահվան ելքերի թիվը ' 4 087 (1,8%): Համաճարակի բռնկման պահից Հանրապետությունում անցկացվել է կորոնավիրուսի 979 060 թեստ: