Արմինֆո. Հավակնություններ հնչեցնելով Հայաստանի տարածքի նկատմամբ եւ, առավել եւս, սպառնալով ռազմական ուժի միջոցով իրականացնել այդ պահանջները, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բացահայտ բլեֆ է անում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
"Համոզված եմ, որ Ադրբեջանում չեն հանդգնի բացահայտ ռազմական ագրեսիայի գնալ Հայաստանի դեմ՝ "Զանգեզուրի միջանցք" անվանումը կրող սեփական մտահղացումն իրագործելու նպատակով։ Ի վերջո՝ այդ "միջանցքը" չկա ոչ մի փաստաթղթում՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ կա միայն կետ Նախիջևանի և, ըստ էության, Ադրբեջանի միջև ցամաքային կապի ապահովման անհրաժեշտության մասին։ Ինչից էլ փորձում է օգտվել Ալիևը՝ սեփական մեծացած ախորժակի իրացման նպատակով", - կարծում է նա։
Ալիևը օրերս հերթական անգամ հայտարարել է, որ "Ադրբեջանը լուծելու է Զանգեզուրի միջանցքի ստեղծման խնդիրը, ուզում է Հայաստանը, թե ոչ", սպառնալով ուժով լուծել այդ խնդիրը, եթե Երևանը հրաժարվի ընդառաջ գնալ իր սեփական ցանկություններին։ Ալիևի հայտարարությունները որակելով որպես սադրիչ և հակասական՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը խոսում է "Զանգեզուրի միջանցքի" մասին, ապա Հայաստանի ղեկավարությունը կարող է խոսել նախիջևանյան միջանցքի կամ Հայաստանի համար Ադրբեջանի հյուսիսով միջանցքի մասին։
Իրանագետն Ալիևի երազանքների անիրագործելիության օգտին կարևոր գործոն է համարում Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումը ադրբեջանական դինաստիայի նապոլեոնյան ծրագրերի վերաբերյալ։ Նրա գնահատմամբ՝ ոչ Մոսկվան, ոչ Թեհրանը շահագրգռված չեն թուրք-ադրբեջանական տանդեմի վաղեմի ու նվիրական երազանքների իրականացման հարցում։ Քանի որ խոսքը վերաբերում է պանթյուրքական մեծ նախագծի մի մասին՝ Թուրքիայի՝ Կենտրոնական Ասիա դուրս գալու վերջնական նպատակով ։ Այս լույսի ներքո՝ Ոսկանյանը, բացի Ալիևի նման ծրագրերի սպասվող քննադատությունից, Մոսկվայից և, հատկապես Թեհրանից այն բան չի ակնկալում։
Ըստ իրանագետի՝ Ադրբեջանի հասցեին նման քննադատություն արդեն հնչել է Թեհրանից։ Այս լույսի ներքո՝ նա հիշատակել Է իրանական Fars եւ Mehr պարբերականների վերլուծական հոդվածները համապատասխան բովանդակությամբ եւ փորձագիտական կարծիքներով: Անկարայի և Բաքվի պանթյուրքական նկրտումների ճանապարհին Թեհրանի կարմիր գիծը Ոսկանյանը համարում է հենց Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Նրա գնահատմամբ, Ալիեւի վաղեմի ծրագրերի իրականացման դեպքում "Զանգեզուրի միջանցքը" կանցնի Հայաստանի հարավով' ԻԻՀ-ին սահմանակից Մեղրիով, ինչը կարող է խոչընդոտ հանդիսանալ Իրանի եւ Հայաստանի միջեւ ուղիղ հաղորդակցության համար: Դա Թեհրանում շատ լավ հասկանում են և արդեն սթափեցնում են Ալիևին իր երազանքների առնչությամբ՝ հիշեցնելով աշխարհաքաղաքական իրողությունների մասին։